Այսօր` դեկտեմբերի 18-ին, մի շարք երթուղիներ կրկին չեն գործում: Վարորդները շարունակում են գործադուլ անել՝ բողոքոլով գազի գնի թանկացման դեմ:
Ինչպես տեղեկացնում է Orer.am-ը այսօր առավոտից գործադուլ են հայտարարել 45 , 15 և 7 համարի երթուղայինները:
Ըստ այլ տեղեկությունների` Նոր Նորքի զանգվածները սպասարկող մի շարք երթուղային տաքսիներ ևս բնականոն հունով չեն աշխատում:
Կանգառներում մարդկանց կուտակումներ են, իսկ վարորդները պնդում են, որ շարունակելու են պայքարը՝ մինչև հարց կարագվորումը:
Հիշեցնենք, որ վարորդների բողոքի ալիքն սկսվել է դեկտեմբերի 17-ից, երբ Մալաթիա-Սեբաստիայում նրանք բողոքում էին գազի գնի թանկացումից: