Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն սկսել է նվազել: Առավոտից մինչ այս պահը դոլարն էժանացել է 13,03 դրամով' կազմելով միջինը 511.57 դրամ:
Ընդ որում, բանկերում դոլարի վաճառքի համար սահմանված նվազագույն գինը 499 է, առավելագույնը' 530 դրամ: Հիշեցնենք, որ երեկ դրամն արժեզրկվել էր ավելի քան 25 դրամով, իսկ առավոտյան բանկերը դոլարը գնում էին 550.38 դրամով:
Երեկվա համեմատ 0.34 դրամով բարձրացել է ռուբլու փոխարժեքը: Բանկերը ռուբլին առնում են միջինում 7.71 դրամով և վաճառում' 9.17 դրամով: Իսկ ֆունտի փոխարժեքը երեկվա համեմատ որոշակիորեն կարգավորվել է' նվազելով 27.13 դրամով: Տարադրամի վաճառքի գինը կազմում է միջինում 805.54 դրամ, այնինչ' առքի ժամանակ ֆունտի փոխարժեքը կազմում է միջինում 728.95 դրա