Օրերս տեղի ունեցող դրամ-դոլար, դրամ-եվրո փոխարժեքի ահռելի տատանումներից հետո կարծես թե կայունացում է նկատվումն: Դրամի փոխարժեքն աստիճանաբար կարգավորվում է:
Երեկ, երբ դրամի արժեզրկումը հասել էր գագաթնակետին, հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որում մասնավորապես նշվում էր. «Գլոբալ միտումների նման տարերային զարգացումների պարագայում ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը, ինչն անհրաժեշտ է տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար»:
Վարչապետը նաև նշում էր, որ Կառավարությունը մշտական կապի մեջ է նաև իր միջազգային գործընկերների հետ, և վստահ է, որ համատեղ ջանքերով և սառը դատողությամբ կարող են ապահովել կայունություն:
Ինչևէ, այսօր արդեն Դրամը կայունանալու միտումներ է դրսևորում: Սակայն այս պահին առկա է գնաճի խնդիրը: Բազմաթիվ տնտեսվարողներ դեռ չեն արձագանքել դրան ու շարունակում են գերշահույթներ ստանալ: Ըստ իս ներկա պահին թիվ մեկ խնդիրը անհիմն թանկացումների դեմ պայքարելն է, որը կառավարությունը պարտավոր է ամենայն ուշադրությամբ ու մանրամասնորեն իրականացնել:
Այսօր կառավարության նիստի ժամանակ հովիկ Աբրահամյանը նույնիսկ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարել է խորն ուսումանսիրություններ իրականացնել գնաճի վերաբերյալ ու ամենօրյա ռեժիմով զեկուցել իրեն:
Հուսանք, որ տնտեսական դաշտը, ինչպես նաև փոխարժեքը կկայունանան, իսկ գնաճը` կզսպվի:
Անահիտ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը