Կառավարության նիստի ժամանակ վարչապետը տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահին հրահանգել էր կոշտ միջոցներ ձեռնարկել սպեկուլյանտներին, գերշահույթ ստանալու նպատակով գնաճի ֆոն ստեղծողներին հայտմնաբերելու և պատժելու համար: Ինչպես նաև ամենօրյա հաշվետվություն ներկայացնել սույն գործընթացի և շուկայի վիճակի մասին:
Եվ արդեն այսօր տևական ժամանակ արժեզրկումից հետո դրամը սկսել է արժևորվել, իսկ որոշ ապրանքների գներ սկսեցին իջնել:
Հուսանք, որ այս գործընթացը կշարունակվի և այսպիսի բարդ իրավիճակում պետությանը «թիկունքից խփողները» և գերշահույթ հետապնդողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Հայկ Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը