Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանում և տարածաշրջանում աճում է սեռավարակներով հիվանդների քանակը

Հայաստանում տարեցտարի ավելանում են ՄԻԱՎ-ով և սեռավարակներով հիվանդների հայտնաբերման դեպքերը: Այս տարի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 305 ՄԻԱՎ վարակի դեպք: Այդ մասին հայտարարեց Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի անանուն խորհրդատվության և հետազոտման ծառայության համակարգող Հովհաննես Հովհաննիսյանը: Նա կարևորեց խնդիրը՝ նշելով, որ սեռավարակի առկայության անգամ մեկ դեպքը Հայաստանի համար շատ խնդրահարույց է, քանի որ այն իրենից ներկայացնում է վերարտադրողական ֆունկցիաների խանգարումներ: «Վերջին տարիների ընթացքում Հայաստանում սեռավարակների քանակը ավելացման միտում է դրսևորում: Սեռավարակներից հատկապես ֆլամիդիոզը գրանցել է արագ զարգացում: Մյուս կողմից, խնդիրը հետազոտելուց պարզ կդառնա, որ ոչ թե ավելացել են սեռավարակների քանակը, այլ աճել է մասնագիտացված կենտրոնների թիվը, որտեղ բացահայտվում և գրանցվում են սեռավարակները»,- հայտարարեց Հովհաննիսյանը դեկտեմբերի 18-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ՝ նվիրված «Սեռավարակների տարածման իրավիճակը Հայաստանում. ՄԻԱՎ-ով դեպքերի աճ 2014-ին» թեմային: Նրա կարծիքով` Հայաստանում բավականին դժվար է ճշգրիտ գնահատել սեռավարակների տարածման աստիճանը և ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց քանակը, ինչը պայմանավորված է գոյություն ունեցող կարծրատիպերով: «Մեր երկրում դեռ առկա է կարծրատիպը, որ բժշկի դիմելն ամոթ է: Բժշկի դիմելու համար հաճախ մարդիկ, ասենք, Սպիտակից գնում են Վանաձոր, իսկ Վանաձորից՝ Սպիտակ, որպեսզի հիվանդության մասին ոչ ոք չիմանա: Այդ պատճառով սեռավարակի ճշգրիտ քանակության բացահայտումը շարունակելու է մեր երկրում խնդիր մնալ»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ այդ կերպ մարդիկ ցանկանում են խուսափել իրենց շրջապատի հնարավոր բացասական վերաբերմունքից: Սեռավարակների տարածման ռիսկային խմբերն են, ըստ Հովհաննես Հովհանիսյանի, միգրանտները, որոնք գնում են արտագնա աշխատանքի Ռուսաստանի Դաշնություն, որն ունի սեռավարակների տարածման բարձր ցուցանիշներ, և մարմնավաճառները: «Մարմնավաճառների մոտ սեռավարակ հիվանդությունների տարածվածությունը հասնում է մինչև 60%, ինչը մտահոգիչ ցուցանիշ է»,- վկայեց մասնագետը: Ինչպես տեղեկացրեց Հովհաննիսյանը՝ Հայաստանում սիֆիլիսով հիվանդների քանակը շատ ավելի քիչ է, բայց դա չի խոսում այդ հիվանդությամբ վարակվածների քանակի կրճատման մասին: «Ուղղակի մարդիկ քիչ են դիմում բժշկի ու, ըստ այդմ, հիվանդությունը տեսանելի չէ հիմա: Բայց մեկ կամ երկու տարի հետո այն կարող է պայթունի տեսքով ի հայտ գալ», - կարծում է Հովհաննիսյանը: Ըստ ասուլիսի բանախոս՝ Ուկրաինայում «ՄԻԱՎ/ՁԻԱՀ Ալիանսի» ԵՄ ծրագրի տարածաշրջանային տնօրեն Լեսյա Խմելի՝ տարածաշրջանում սեռավարակների թեման մնում է խնդրահարույց: «Ըստ UNAIDS-ի համաշխարհային զեկույցի՝ մեր տարածաշրջանում արձանագրվել է սեռավարակների 5 տոկոս `աճ 110 հազար նոր դեպք: Խնդիր է ոչ միայն բուժումը, այլև կանխարգելումը, ինչը ենթադրում է հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացում խնդրո առարկայի մասին»,- նշեց Խմելը: Նա տեղեկացրեց, որ Համաշխարհային ֆոնդը շուտով կդադարեցնի ֆինանսավորումը ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում (Ուկրաինա, Բելոռուս, Մոլդովա, Հայաստան, Վրաստան Ադրբեջան) մասնագիտական կառույցներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակների դեմ պայքարի հարցում: «Այդ պարտականությունը իրենց վրա պետք է վերցնեն համապատասխան երկրների կառավարությունները: Ֆոնդի Ֆինանսավորումը պետք է փոխարինել պետական ֆինանսավորմամբ, որի ուղղությամբ մենք աշխատանքներ իրականացնում ենք», - ասաց Լեսյա Խմելը: Ամփոփելով ասուլիսը՝ երկու բանախոսներն էլ սեռավարակների կանխարգելման հարցում կարևորեցին դպրոցներում սեռական դաստիարակության մասին համապատասխան գիտելիքների տրամադրումը:
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts