Դասական գեղանկարների հումորային ռիմեյք (լուսանկարներ)
Lifestyle
Blognews.am-ը գրում է.
Մի օր «Squarespace» կազմակերպության աշխատակիցները ձանձրացան աշխատանքից ու որոշեցին բազմազանություն մտցնել իրենց աշխատանքային առօրյայում։ Ֆրանչեսկո Ֆրագոմենին ու Քրիս Լիմբրիքը ձեռքի տակ ընկած իրերով վերստեղծեցին հայտնի կտավների տեսարանները ու հանդես եկան իբրև այդ նկարների բնորդները։ Դա շարունակական լուսանկարչական նախագծի առաջին քայլն էր։ Այդ նախագիծն անվանվեց «Fools Do Art» (թարգմանաբար՝ հիմարներն արվեստ են ստեղծում)։ Մյուս աշխատակիցները, տեսնելով այս երկու երտասարդների ստեղծագործությունը, միացան զվարճալի աշխատանքին, իսկ ավելի ուշ նախագծի մասին հայտնի դարձավ նաև ինտերնետում։ Դրանից հետո բազում մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից սկսեցին կիսվել իրենց մտահղացումներով Ֆրանչեսկոյի և Քրիսի հետ։ Այս երկու գործընկերները միայն երկու կանոնով են առաջնորդվում նախագիծն իրականացնելիս. 1. գեղանկարի ռիմեյքի համար անհրաժեշտ բոլոր իրերը պետք է գրասենյակից լինեն, ոչ թե հատուկ գնվեն խանութից և 2. լուսանկարների խմբագրման ողջ աշխատանքը պետք է կատարվի բջջային հեռախոսով։ Այսպես տարբեր գույներով ներկված սպիտակ գրատախտակը Մոնա Լիզայի նկարի հետևի ֆոնն է դառնում, իսկ զարդեղենի փոխարեն օգտագործվում է հասարակ թուղթ, աղբի տոպրակներն էլ ծառայում են իբրև երկար զգեստներ