Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


5 հայտնագործություն, որոնք շատ ավելի հին են, քան Դուք կարող եք պատկերացնել (լուսանկարներ)

Lifestyle
Blognews.am-ը գրում է.

1. Ատամի խոզանակ

03 Առաջին ատամի խոզանակներն այնքան էլ նման չէին խոզանակի, դրանք մաշեցված ծայրերով հասարակ փայտիկներ էին, որոնք քսում էին ատամներին։ Սրանք այնքան էլ արդյունավետ չէին, բայց չեղածից լավ էին։ Նման փայտիկներն օգտագործվում էին Չինաստանում, Եգիպտոսում և անգամ Բաբելոնում՝ սկսած մ.թ.ա. 3000 թ.-ից։ Ժամանակակից ատամի խոզանակին նմանվող ատամի խնամքի պարագաները շրջանառության մեջ մտան միայն 15-րդ դարում և առաջինը հայտնվեցին Չինաստանում։ Դրանք պատրաստված էին ոսկորից կամ հնդկեղեգից և ունեին բնական ցցամազեր՝ վերցված խոզի վզից։ Այդ ժամանակաշրջանում Չիաստանը սկսեց Եվրոպայի հետ առևտուր անել, այսպիսով կարճ ժամանակ անց նմանատիպ ատամի խոզանակները հայտնվեցին նաև եվրոպական երկրներում, սակայն եվրոպացիների համար խոզի մազերը շատ կոշտ էին, ու նրանք նախընտրում էին ձիու մազերով ատամի խոզանակները։ Ատամի խոզանակների դիզայնը ժամանակ առ ժամանակ փոփոխվում էր, սակայն ներկայիս ատամի խոզանակները տարածում ստացան միայն 20-րդ դարի սկզբում, երբ Վոլաս Քարոթերսը հայտնագործեց նեյլոնը «DuPont» ընկերության համար։

2. Տարածաչափ

05 Ներկայումս տարածաչափն առկա է ժամանակակից ավտոմեքենաների մեծ մասում։ Այն օգտագործվում է մեքենայի անցած տարածությունը չափելու համար։ Այն գոյություն է ունեցել դեռևս հին հույների ժամանակից սկսած, սակայն պարզ չէ, թե կոնկրետ ով է դրա հայտնագործողը։ Առաջինը հինավուրց տարածաչափի մասին խոսել է Վիտրուվիուսն իր գրքում։ Որոշ մարդիկ կարծում են, որ այս սարքը ստեղծվել է Արքիմեդի կողմից։ Հնագույն ժամանակներում անիվը պետք է 400 անգամ պտտվեր հռոմեական մղոն (1481 մետր) հատելու համար։ Առանցքացիցը ներառում էր 400-ատամնանի անիվ, որն էլ իր հերթին ամրացված էր մեկ այլ ատամնավոր անվի։ Երբ ամբողջական պտույտն ավարտվում էր, ատամնավոր անվից քար էր շպրտվում արկղի մեջ։ Ճանապարհորդությաան վերջում քարերի հաշվումը ցույց էր տալիս, թե որքան տարածություն էր հատվել։

3. Երկրաշարժագրաչափ

08 Ներկայումս երկրաշարժագրաչափով ոչ մեկի չես զարմացնի, սակայն զարմանալի է, որ այս գործիքներն առկա են եղել նաև Հին Չինաստանում։ Չինացի պոլիմատ Չժան Հենը համարվում է աշխարհի առաջին մարդը, ով հայտնագործել է երկրաշարժագրաչափը։ «Houfeng Didong Yi» անվանմամբ հայտնի սարքը ստեղծվել է մ.թ.ա. 132 թ։ Ավելի ուշ այն նկարագրվել է «Հոա Հանշու» գրքում՝ իբրև հսկայական բրոնզե անոթ։ Այն ութ կոնտակտային կետ ուներ բրոնզե վիշապների տեսքով։ Վիշապների բերաններում գնդակներ կային։ Հատուկ մեխանիզմի շնորհիվ երկրաշարժի մոտենալուն պես գնդակներն ընկնում էին վիշապների բերաններից։ Այս կերպ մարդիկ տեղեկանում էին մոտալուտ երկրաշարժի մասին։

4. Բարձրակրունկ կոշիկներ

07 Բարձրակրունկ կոշիկները գալիս են դեռևս 9-րդ դարից։ Այդ ժամանակներում դրանք օգտագործվում էին տղամարդկանց կողմից։ Մոտ 1000 տարի առաջ բարձր կրունկները գործնական, ոչ թե կոսմետիկ նպատակով էին օգտագործվում։ Նետաձիգները կրում էին բարձրակրունկ կոշիկներ, որոնք թույլ էին տալիս իրենց ապահով պահել իրենց ոտքերն ասպանդակների մեջ ձիուց նետարձակելիս։ Կրունկները դարեր շարունակ օգտագործվում էին՝ թույլ տալով Պարսկաստանին մեկտեղ հավաքել աշխարհի ամենախիզախ նետաձիգներին։ Ժամանակի ընթացքում պարսկական մշակույթի այս տարրը տարածում գտավ նաև Եվրոպայում։ 17-րդ դարում Եվրոպայում կրկին տղամարդիկ էին բարձրակրունկ կրում, սակայն այս անգամ ոչ թե նետաձիգները, այլ ազնվականությունը։ Այս կոշիկները կարգավիճակի խորհրդանիշներ էին հանդիսանում։ Որքան ավելի բարձր էր կրունկը, այնքան ավելի բարձր էր կարգավիճակը։ Գործնականում նման կոշիկներ կրելը շատ անհարմար էր։ Եվրոպայի ազնվականությունը կարմիր էր ներկում կոշիկների կրունկները, որովհետև կարմիր ներկը բավականին թանկ էր, և քչերը կարող էին իրենց թույլ տալ այդ գույնի ներկված կոշիկներ կրել։

5. Մաստակ

10 Մաստակը մոտ 5,000 տարվա պատմություն ունի, թեպետ նախնական շրջանում այն բնավ էլ նման չէր ժամանակակից մաստակին։  Մարդկությանը հայտնի հնագույն մաստակը հայտնաբերվել է Ֆինլանդիայի խրամատներից մեկում։ Այն գալիս է Նոր քարի դարի ժամանակաշրջանից։ Այդ մաստակը կնձիկ էր՝ պատրաստված կեչեկեղևի ձյութից, սակայն դրա վրա հստակորեն նշմարվում էին ատամի հետքերը։ Անգամ այն ժամանակներում մաստակը որոշ բուժական ազդեցություն ուներ։ Կեչեկեղևը փենոլներ էր պարունակում, որոնք օժտված էին հականեխիչ ազդեցությամբ։ Ուստի հավանական է, որ մաստակն օգտագործվում էր լնդերի վարակները բուժելու համար։ Դարերի ընթացքում բազմաթիվ այլ մշակույթներ ևս օգտագործում էին մաստակի իրենց ուրույն տեսակները։ Հույներն իրենց մաստակը պատրաստում էին մազտաքի ծառի կուպրից։ Բնիկ ամերիկացիները ծամում էին եղևնու կուպրից պատրաստված մաստակներ։ Ինչ վերաբերում է ժամանակակից մաստակին, դրա հիմնադիրները ացտեկներն են։ Մի անգամ նրանք ծամեցին հարավամերիկյան մի քանի ծառերից վերցված բնական մաստակ, որը նրանք կոչում էին «չիկլե»։ 1860-ականներին մեքսիկացի գեներալ Անտոնիո Լոպես դե Սանտա Աննան այդ մաստակը բերեց Ամերիկա՝ գյուտարար Թոմաս Ադամսի մոտ՝ հուսալով, որ դա կարող է օգնել վերջինիս անվադողերի կաուչուկ արտադրել։ Այս նախաձեռնությունը ձախողվեց, սակայն հետագայում Ադամսը օգտագործեց «չիկլեն»՝ որպես իր ղեկավարած «Adams New York Chewing Gum» ընկերության կողմից արտադրվող մաստակների հիմնական բաղադրատարրը։ 100 տարի շարունակ «չիկլեն» մնաց մաստակի հիմնական բաղադրատարրը, իսկ հարյուր տարի անց «չիկլեն» փոխարինվեց սինթետիկ ռեզինանման նյութով, որը շատ ավելի մատչելի էր արտադրության տեսանկյունից։  
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia