NEWS.am STYLE-ը գրում է.
ԽՈՅԵՐ
2015 թվականին Խոյերին հեշտ չի լինի շրջանցել հիվանդությունները, քանի որ նրանց տոնուսը տարեսկզբին կթուլանա: Դա գալիս է ձեր առողջության հադեպ անտարբեր վերաբերմունքից, քանի որ դուք հույս ունեք, թե հիվանդությունն ինքն իրեն կանցնի: Գարնանը Խոյերը պետք է անպայման վերականգնեն իրենց դիմադրողականությունը: Միայն համալիր բուժումը, որն իր մեջ պարունակում է վիտամինային կոմպլեքս, ինչպես նաեւ ֆիզկուլտուրա, կօգնի Խոյերին գարնան կեսին իրենց ավելի լավ զգալ:ՑԼԵՐ
Ցլերի առողջության համար տարին համեմատաբար հանգիստ կլինի: Նրանց իմունային համակարգն անխաթար է, նրանք լի են առողջությամբ եւ էներգիայով, իսկ դա նպաստում է, որ նրանք միշտ կենսուրախ լինեն եւ վստահ իրենց ուժերի վրա: Սակայն արդյո՞ք դա երկար կտեւի, եւ Խոյերը չեն չարաշահի իրենց առողջությունը…ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Առողջության տեսանկյունից 2015-ին Երկվորյակներին բուռն էներգիայով լի տարի է սպասվում: Թող որ նրանց առողջությունն ամենաամուրը չէ, սակայն այն, թե ինչպիսի խնամքով են նրանք վերաբերում սեփական առողջական վիճակին, միայն գովասանքի է արժանի: Տարեսկզբին, սակայն, Երկվորյակներից շատերը կտառապեն հոդացավերով, որոնք պայմանավորված կլինեն եղանակային փոփոխություններով:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Մեծ էներգիայով 2015-ը դիմավորած Խեցգետինները տհաճորեն կզարմանան լյարդի ցավերից, որոնք առավել կսրվեն գարնանը: Ստիպված կլինեք անցնել սննդի հատուկ ռեժիմի, հրաժարվել որոշ բաներից եւ առավել հաճախակի լինել մաքուր օդում: Տարվա երկրորդ կեսին ձեզ կանհանգստացնեն ստամոքսի ցավերը եւ սննդային թունավորումները:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Առյուծներն իրենց առողջությանը կսկսեն հետեւել հենց տարեսկզբին, ինչը նրանց ուժ կտա հրաժարվել վատ սովորություններից: Տարեսկզբին որոշների մոտ խնդիրներ կառաջանան տեսողության հետ: Ստիպված կլինեք շտապ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ բարդություններից խուսափելու համար: Միգուցե անգամ վիրահատական միջամտության կարիք լինի:
ԿՈՒՅՍԵՐ
Առողջության տեսանկյունից 2015-ի սկիզբը Կույսերի համար խոստանում է լավը լինել, քանի որ անգամ ջերմության բարձրացումը կստիպի ձեզ լուրջ քայլեր ձեռնարկել դրա դեմ: Եվ հենց ձեր հոգատար վերաբերմունքը սեփական օրգանիզմի հանդեպ թույլ չի տա, որպեսզի հիվանդությունները գլուխ բարձրացնեն:
Շարունակությունը՝ այստեղ: