Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում թարմ տվյալներ է ներկայացրել գնաճի վերաբերյալ,- տեղեկացնում է Orer.am-ը:
Մարտիրոսյանը նշում է, որ Հայսատանում հոկտեմբեր ամսվա համեմատ 1.3 տոկոս գնաճ է արաձանագրվել: Առհասարակ վերջին երեք ամիսներին գնաճը կազմել է 2.7 տոկոս:
ԱՎԾ ներկայացուցիչը հայտնում է, որ այս տարվա սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին ավելի շատ գնաճ է արձանագրվել` նախորդ տարի նույն ժամանակահատվածի համեմատ: 2013 թվականին այդ թիվը կազմել է 0.9 տոկոս, իսկ 2014-ին՝ 1.3:
Գուրգեն Մարտիրոսյանը հայտնում է, որ ի տարբերություն կաթնամթերքի 2.3 տոկոս գնաճի, գնանկում է արձանագրվել մսամթերքի շուկայում, իսկ հացի գնի 0,5 տոկոս գնաճն էլ պայմավորված է դրամի արժեզրկման հետ: Պարոն Մարտիրոսյանը նկատեց նաև, որ Հայաստանում ամեն տարվա դեկտեմբերին գնաճ է արձանագրվում:
Այս դեպքում դժվար է նրա հետ չհամաձայնել` նշելով, որ այս տարի թանկացնողների համար պաշտոնական պատրվակ և արդարացում ծնվեց:
Լևոն Փանոսյան