Ավստրիայում ՀՀ դեսպանն ու Վիներ Նոյշտադտի քաղաքապետը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
International newsՕգոստոսի 20-ին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Վիեննայից 50 կմ հեռավորության վրա գտնվող Վիներ Նոյշտադտ (Wiener Neustadt) քաղաքի քաղաքապետ, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Բեռնհարդ Մյուլլերի հետ:
Վիներ Նոյշտադտի քաղաքապետի և ավագանու անդամների հետ քննարկվեցին Հայաստանի հետ ապակենտրոնացված մակարդակով առևտրատնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցության սկզբնավորման, մասնագետների փոխանակման խնդիրները, ինչպես նաև հայաստանյան քաղաքներից մեկի հետ փոխգործակցության սկզբնավորման հնարավորությունները: