Yerevan, 25.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երևանաբնակ շուրջ 600 զինծառայողներ 2014թ.-ի ընթացքում խրախուսվեցին հնգօրյա արձակուրդով

Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու և ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ պաշտպանության բանակի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում իրականացվող ծրագրի շրջանակում մայրաքաղաքից զորակոչված ևս 100 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երևանում հանդիպելու իրենց ծնողներին և հարազատներին: Այս անգամ ծրագրում ընդգրկվել են Կենտրոն, Նորք-Մարաշ, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններից զորակոչված զինծառայողները, որով էլ, ըստ էության, ավարտվում է 2014թ.-ին նախատեսված ծրագիրը: Զինծառայողների և նրանց ծնողների հանդիպման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը: Հանդիսավոր միջոցառման շրջանակում ելույթ է ունեցել ԼՂՀ ՊԲ «Ասպետ» համույթը: Ներկաները հնարավորություն են ունեցել նաև դիտելու ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի կողմից պատրաստած «Բանակը մեր տունն է» տեսաֆիլմը: Իր ողջույնի խոսքում առանձնակի կարևորելով վերջին տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության և ԼՂՀ պաշտպանության բանակի միջև ձևավորված համագործակցությունը՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ այն եղել է արդյունավետ ու հաջողված: Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին է ու իր լիազորությունների շրջանակում աջակցել և աջակցելու է նրանց: «Բոլորիս համար է հպարտություն ունենալ անկախ Հայաստան, հայկական հզոր բանակ, ինչը եղել է մեր պապերի երազանքը, ու այսօր այն իրողություն է, որը պարտավոր ենք պահպանել բոլորս միասին: Որպես հայ մարդ, նաև որպես Երևանի քաղաքապետ՝ ես եղել ու մշտապես շարունակելու եմ լինել մեր բանակի, մեր զինվորների ու նրանց ընտանիքների կողքին:  Արդեն երկու տարի է, ինչ երևանաբնակ հազարավոր ծնողներ հնարավորություն ունեն տարեկան առնվազն երկու անգամ կազմակերպվող այցելությունների շրջանակում տեսակցել իրենց զավակներին և անձամբ ծանոթանալ այն պայմաններին, որոնցում ծառայում են իրենց զավակները: Ծրագրի գաղափարը, որը ծնվեց մեր բնակիչների հետ հանդիպումների ընթացքում ու կյանքի կոչվեց ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, կազմակերպված առաջին իսկ այցելությունից հետո մեծ ոգևորություն առաջարցրեց մեր համաքաղաքացիների շրջանում՝ այդպիսով նաև նպաստելով, որ ծրագիրը լինի շարունակական: Ըստ էության, սա նաև յուրովի խթան հանդիսացավ, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարության հետ մեր հանդիպումների ու քննարկումների արդյունքում ծնունդ առնի ևս մեկ նախաձեռնություն: Խոսքը հենց այս՝ ծառայության մեջ աչքի ընկած երևանաբնակ զինվորներին տուն ուղեկցելու և նրանց արտահերթ արձակուրդով խրախուսելու մասին է, ինչն, անկասկած, ողջունելի է: Երկու ծրագրերի շնորհիվ ավելի առարկայական է դառնում բանակ-հասարակություն կապը, ինչի արդյունքում էլ ավելի է մեծանում վստահությունն ու հավատը մեր բանակի, զինված ուժերի հանդեպ: Ու ես վստահեցնում եմ բոլորիդ, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ կապն ավելի ամրապնդվի: Խոնարհվում եմ մեր զինվորների ծնողների առաջ: Շնորհակալ եմ, որ այսպիսի քաջ որդիներ եք դաստիարակել, ովքեր այսօր պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները: Շնորհակալ եմ նաև ձեզ, սիրելի զինվորներ, որ դուք կաք ու հենց ձեր շնորհիվ մեր սահմաններն անառիկ են: Բարի ծառայություն մաղթելով ձեզ՝ նաև վստահեցնում եմ, որ մենք շարունակելու ենք լինել ձեր և ձեր ընտանիքների կողքին»,- ընդգծել է քաղաքապետը: Այնուհետ ՀՀ և ԼՂՀ Երևան և Ստեփանակերտ քաղաքների միջև սերտ համագործակցության ու «Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը» խորագրով միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար Երևանի քաղաքապետի որոշմամբ  ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը և ԼՂՀ ՊԲ հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Վարդան Բալայանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Իսկ «Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը» խորագրով միջոցառումներին ակտիվ մասնակցության համար մի շարք զինծառայողներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի: Կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու իր գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանի հետ հաստատված արդյունավետ համագործակցության արդյունքներից՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ սա ևս մեկ կարևոր քայլ է բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու ուղղությամբ: «Անչափ կարևորում եմ այս նախաձեռնությունը, որի ակունքներում կանգնած է բանակ-հասարակություն կապի ամրապնդման կատարելագործման ուղղությամբ ՀՀ մայրաքաղաք Երևանի քաղաքապետը՝ իր աշխատակազմի հետ: Այս գաղափարը նվիրված է հայ ընտանիքին, և իզուր չէ, որ Պաշտպանության բանակի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի վերջին տարիների հիմնական նշանաբաններից մեկը՝ «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը» կարգախոսն է, և այդ շրջանակներում մենք միշտ ասում ենք, որ ստորաբաժանումը մեր ընտանիքն է, որտեղ ներդաշնակվում և համատեղ գործունեության են տրամադրվում մեր զինվորները, զորամասն էլ՝ մեր տունը, որտեղ մեկը մյուսի նկատմամբ մեծ սիրով ու հարգանքով ապրում, արարում և պաշտպանում են մեր հայրենիքը»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարը: Հանդիսավոր միջոցառման շրջանակում ԼՂՀ պաշտպանության նախարարի հրամանով որդիական պարտքը հայրենիքի հանդեպ նվիրումով կատարող ժամկետային զինծառայողների ծնողներն արժանացել են շնորհակալագրերի, իսկ նրանց որդիներն էլ խրախուսվել են հնգօրյա արձակուրդով: Շնորհակալագրերն անձամբ հանձնելով ծնողներին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր ընտանիքիներին՝ հայրենասեր ու հայրենանվեր որդիներ դաստիարակելու համար: «Այս դահլիճում նստած զինվորները և հազարավոր այն տղաները, ովքեր իրականացնում են իրենց ծառայությունը, քաջ գիտակցում են, որ հայրնեիքը սկսվում է սահմաններից, և որքան ամուր է սահմանը, այնքան հզոր են երկիրն ու նրա մայրաքաղաքը: Եվ այս գիտակցության շնորհիվ է, որ մեր պետությունն այսօր կա ու մեր ժողովրդի համար արարում, բարիքներ է ստեղծում: Ինձ համար նաև մեծ պատիվ է դեմ առ դեմ հանդիպել այն ծնողին, ով իր զավակին կրթել, դաստիարակել է հայրենասեր և ուղարկել բանակ: Ու հենց նրանց շնորհիվ է, որ մեր բանակն այսօր հզոր է»,- ընդգծել է ՊԲ հրամանատարը: Հարկ է նկատել, որ 2014 թվականին իրականացված այս ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից զորակոչված շուրջ 600 զինծառայողներ հնարավորություն են ստացել այցելել Երևան և խրախուսվել 5-օրյա արձակուրդով:  
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game