Աննա Գրիգորյան. Բնական սեքսուալություն (լուսանկարներ)
Lifestyle
Վերջին շրջանում տարբեր կայքերում և բլոգներում ներկայացնում ենամենասեքսուալ հայ աղջիկների, ամենասեքսուալ հայ մոդելների, սոցցանցային ամենասեքսուալ հայ օգտատիրուհիներին և այլ սեքսուալների: Չգիտեմ այդցուցակները կազմողները սեքսուալ ասելով ինչ են հասկանում, սակայն, ըստ իս, այդ ցանկից շատ քչերին կարելի է այդպիսին համարել:
Ինձ համար գրավչությունը միայն արտաքին գեղեցկությունն ու փայլը չէ, միայնխնամվածությունն ու հարդարվածությունը չէ, միայն բաց հանդերձներն ուանկաշկանդ կեցվածքը չէ, այլև, որ ամենակարևորն է կիրթ ու դաստիարակվածլինելը, կարդացած ու բանիմաց կին լինելը: Արտաքինն ու ներքինը պետք էփոխլրացնեն միմյանց և ներդաշնակ լինեն: Հուսով եմ, որ իմ շարքի կանայք հենց այդպիսինն են:
Ի դեպ, մեկ շաաաաատ կարևոր դիտարկում, ամենևին պարտադիր չէ` դուքհամակարծիք լինեք իմ ներկայացրած աղջիկների թեկնածության հետ, բայց դաամենևին չի նշանակում, որ մեկնաբանություններով պետք է նախշեք խեղճերին, այն,որ նրանք գեղեցիկ, գրավիչ կամ ցանկալի են որակվել, դա իրենց մեղքը չէ: Այդքան խիստ մի դատեք նրանց, գրելով, որ նրանց միայն դիմահարդարումն ուֆոտոշոփն ու փլաստիկ վիրահատություններն են այդպիսին դարձրել: Պարզապեսաչքի անցկացրեք և ուրախացեք, որ մենք գեղեցիկ, գրավիչ ու խնամված հայուհիներունենք:
Եվ այսպես, իմ սկսած շարքում հաջորդիվ ներկայացնում եմ երիտասարդ հաղորդավարուհի, ինչպես նաև մանեքենուհի Աննա Գրիգորյանին, ով ըստ իս մեր օրերի ամենահետաքրքիր, գրավիչ ու բնական սեքսուալությամբ օժտված հայուհիներից է:
Աննան շատերին ծանոթ է որպես հաղորդավարուհի, սակայն նա հաջողությամբ զբաղվում է նաև մանեքենուհու կարիերայով, թեև սովորել է բոլորովին այլ մասնագիտությամբ. Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանն է ավարտել:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ