Գեղարքունիքում քաղաքացի է ջրահեղձվել
Օգոստոսի 22-ին, ժամը 11.18-ին տեղեկատվություն է ստացվել , որ Գեղարքունիքի մարզի Ձորավանք գյուղի ՀԷԿ-ի տարածքում քաղաքացի է ջրահեղձվել. ջրից դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարները Ձորավանք գյուղի թիվ 3 ՀԷԿ-ի տարածքից դուրս են բերել Ռ. Թ.-ի (ծնվ. 1958թ) դին: