Լեոնարդու Դի Կապրիոն դատի է տվել
LifestyleԼեգենդար Նելսոն Մանդելայի մահվանից հետո ամենուրեք աշխարհում սկսեցին ցուցադրել նրա իրերն ու լուսանկարներ աշխարհահռչակ գործչի հետ, որոնք նաև հայտնվեցին աճուրդների լոթերում:
2007–ին աշխարհահռչակ կինոաստղ Լեո Դի Կապրիոն ևս լուսանկարվել էր Մանդելայի հետ: Լուսանկարը նույնիսկ ուներ Մանդելայի ինքնագիր մակարգությունը. «Լեո Դի Կապրիոյին լավագույն մաղթանքներով»:
Հենց այդ լուսանկարն էլ հայտնվել է «Moments in Time» ընկերության մոտ, որը մասնագիտացված է աստղերի հետ լուսանկարների վաճառքով: Լուսանկարը աճուրդով վաճառվել է քսանհինգ հազար դոլարով, իսկ Դի Կապրիոն կարծում է, որ այդ գումարը պետք է հասներ իրեն, քանի որ ինքն է հանդիսանում լուսանկարի սեփականատերը: Այդ առնչությամբ նա բողոքի հայց է ներկայացրել դատարան` հայտարարելով, որ իր սեփականությունն հանդիսացող լուսանկարը ոչ մեկն առանց իր համաձայնության, իրավունք չուներ վաճառելու: