Orer.am-ը ներկայացնում է կրտսեր հայկազունների տոնական տրամադրությունները:
Երեկոյան երկինքը լուսավոր էր: Հանրապետության հրապարակից տարածվում էին տոնական լույսերը: Շատ հյուրեր կային, նրանք բոլորը ուրախ էին` պարում էին, երգում, հանդիպում, շնորհավորում: Պատճառը գլխավոր հերոսուհին էր, մայրաքաղաքի ամենասպասված հյուրը` 2015 թվականի տոնական եղևնին:Տոնական համերգը բացեց Արամ MP3-ին: Ծափերի բուռն ալիք բարձրացավ: Ապրի Արամը, լավ սկիզբ էր:
Հարվածային գործիքների «դոփյունի» ներքո շարային քայլով դուրս եկան Հայաստանի ամենահմայիչ ջենտլմենները` կրտսեր հայկազունները: Նրանք ողջունում են գեղեցկուհուն և ողջ բանակի անունից ցանկություն հայտնում, որ այսօրվանից հետո մեր բանակը զոհեր չունենա ու զինվորները միշտ լինեն իրենց մայրերի կողքին:Այո՛, Ձմեռ Պապիկն անտարբեր չի անցնի կրտսեր զինվորների այս մեծ ցանկության կողքով:Հեղինակ՝ Անն Էքսուս