Տևական ժամանակ է, ինչ չեն բացահայտում մանկապարտեզում 9 տասնյակից ավելի երեխաների թունավորման դեպքը և ոչ ոք դեռ չի պատժվել: Խնդրում եմ ուշադրություն դարձնել վերջին պատժվել բառին: Մարդիկ, երբ անպատժելիություն են զգում սկսում են գործել: Ահա և դեպքը չուշացավ և այն եկավ սատկած խոզերի տեսքով:
Գյուղնախարարությունը ի՞նչ է մտածում, ի՞նչ պետք է ձեռնարկի, կամ ինչո՞ւ չի կանխել նման դեպքը: Չի կանխել, որովհետև կա վերահսկողության պակաս, այսինքն չվերահսկելով չի պատժում, չի պատժում դեպքերը շատանում են: Հույս ունեմ հիմա հետևողական կլինի ու մեղավորները գոնե այս դեպքում կպատժվեն:
Հ.Գ. Մանկապարտեզի դեպքն էլ ուզում եք մի մոռացեք: Ի վերջո երեխաների հարց է:
Էդգար Սասունցի Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը