Սիրիական ընդդիմությունը երկրի իշխանություններին մեղադրել է Դամասկոսում քիմիական զենք կիրառելու մեջ
International newsReuters-ը գրում է, որ Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները երեկ հայտարարել են, որ կառավարական բանակը քիմիական թունավոր գազ են կիրառել Դամասկոսի արևելյան Ջոբարի շրջանում, որից մահացել է հինգ հոգի:
Ավելի վաղ արդեն "Al-Arabia"-ն իր թվիթերյան էջում գրել էր, որ ռմբահարումների հետևանքով բազմաթիվ զոհեր կան Սիրիայում: Հեռուստատեսությունը հղում տալով սիրիացի ակտիվիստներին նշում էր մինչև հինգ հարյուր զոհ: Սակայն պաշտոնական որևէ մեկնաբանություն այդ տեղեկատվությունը չունեցավ: