Yerevan, 24.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Զվարճալի մեջբերումներ տեղեկանքներից, դիմումներից, ցուցմունքներից, գանգատներից և հայտարարություններից

Lifestyle
Blognews.am-ը գրում է. Մեջբերումներն արված են «Դատաքննչական մարգարիտներ» գրքից: Տարբեր տարիներին ցուցմունքներ տված, հայտարարություններ, գանգատներ ու դիմումներ գրած մարդկանց, ցուցմունք վերցրած ոստիկանների գլուխգործոցները հավաքել ու տպագրել է ոստիկանության գնդապետ Պուշկին Սերոբյանը: Վատորակ շինարարության պատճառով մշակույթի տան պատերը ճաքել են, որի պատճառով աշխղեկ Եսայանը ձերբակալվել է, նրա մեջ սրսկվել է հինգ տոննա ցեմենտ, նրա մեջ խրվել է երեք տոննա արմատուրա, այսինքն՝ պետությանը հասցվել է այդքան նյութական վնաս։ Աշխատանքային պարտականությունները անորակ կատարելու համար կրտսեր լաբորանտ Էլյա Հովհաննիսյանին ազատել աշխատանքից և նրան օգտագործել իջեցումով։ Ես աշխատանքս չեմ լքել և չարամիտ չեմ խուսափել աշխատանքից։ Սուրճն անհամ եփելու համար տնօրենը բոլորի ներկայությամբ բարկացավ ինձ վրա և ասաց, որ այլևս աչքին չերևամ։ Ես էլ չեմ երևացել, և որպեսզի նա մոռանա զայրույթը, մեկուկես ամիս նրա աչքին չեմ երևացել։ Ես բռնաբարողին չեմ ճանաչում, միայն կարող եմ ասել, որ նա ուներ շատ մեծ չուգունե գլուխ և կլոր աչքերով էր իմ ներքնաշորը հանելու պահին։ Ես դիտավորյալ չեմ վարակել ամուսնուս սիֆիլիսով։ Ինքն է մեղավոր, հազար ասի. «Էս երկու օրն ինձ մի մոտեցիր»։ Բայց հաստ գլուխը չմտավ, ու իմ խոսքը չհարգելու պատճառով վարակվեց ու ոտքով ինձ ապտակեց։ Խնդրում եմ, նրան պատասխանատվության ենթարկել ինձ ոտքով ապտակելու համար։ Քննությամբ պարզվել է, որ Արշակյանին մինչև վերջ չեն բռնաբարել և նրա կուսությունն այնքան էլ չի խախտվել, ինչպես ինքն է այդպես ներկայացնում՝ պատասխանատվությունը ճոխացնելու տպավորությամբ։ Լողափին մառոժնի ուտելիս Աշոտը ինչ-որ բան դրեց կուպալնիկի մեջ, ես էլ մտածեցի՝ մի բան թռցրել է, անմիջապես ձեռքս խրեցի նրա կուպալնիկի մեջ, բայց այնտեղ դատարկ էր, ոչ մի բան չկար։ Բայց նա ղժժաց։ Դատագինեկոլոգիական փորձաքննությանը հանձնարարվել է պարզելու, թե Սարգսյանը երբևիցե կենակցե՞լ է իր կնոջ հետ։ Եթե կենակցել է, ապա ի՞նչ նպատակով։ Այդ անխիղճը որսորդական հրացանով ուժգին հարվածեց նրա անմեղ գլխին, որի հետևանքով հրացանի կոթը բաժանվեց մի քանի մասերի և այն վերականգնել այլևս հնարավոր չէ։ Մեղադրյալ Ռ.-ի մեղավորությունը նրան մեղադրվող հանցագործության մեջ հաստատված է նաև իրեղեն ապացույց ճանաչված ատրճանակով, որը չի հայտնաբերվել։ Վեճի ժամանակ փոխանակ հարվածելու մեղավոր զոքանչին, հարվածել է անմեղ աներոջը, սակայն նա կենդանի է մնացել։ Քննիչը պարզել է, որ հանգուցյալ Հովհաննիսյանը զենքի միջոցով բռնաբարել է լրիվ կույս վիճակում գտնվող աղջկաս, բայց չի հասցրել հղիացնել նրան, որի համար խնդրում եմ ձեր ակտիվ միջամտությունը։ Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում Հովհաննիսյանի կուսաթաղանթի խախտման մեջ, քանի որ չեմ հավատում, որ նրա բազմիցս օգտագործված կուսաթաղանթն այդպես հեշտությամբ վնասվեր, մանավանդ, որ նա սկզբում ինձ ցույց չի տվել իր իբր թե անվնաս կուսաթաղանթը։ Եթե նրա կուսաթաղանթը խախտված է, ապա այն շատ վաղուց է տեղի ունեցել, քանի որ ինքն ինձ նախօրոք կասեր, որ կուսաթաղանթ ունի։ Քննությամբ պարզվել է, որ ռեստորանի բանկետնի զալում հանգուցյալը խաղացել է ռուլետկա։ Սկզբում ատրճանակը ուղղել է իր սիրուհու քունքին, սակայն վերջինս խնդրել է հանգուցյալին փողը հեռացնել իր քունքից, քանի որ այդ օրը ստուգարք է հանձնելու, այդ պատճառով էլ հանգուցյալը ատրճանակը մոտեցրել է իր քունքին։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ երրորդ խմբի ինվալիդ հաշմանդամ եմ, որի պատճառով ապօրինի գործերը, հմուտ խաբեության քաղցր շահը լույս է տալիս նաև մթության մեջ, իսկ միլիցիան անտարբեր է այս փաստերի նկատմամբ՝ չնայած միջնեկ տղաս սովորում է բարձրագույն ուսումնական բուհում։ Ես քննիչին չէի կարող խոստովանել, որ իմ ոչխարներն են կերել մեր գյուղի զոոտեխնիկի խիարը, քանի որ մենք շատ մտերիմներ էինք, և ես չէի ուզում մեզ հիմնականում սխալ հասկանային, որ ես անդաստիարակ, հսկողությունից դուրս մնացած ոչխարներ եմ պահում, կամ էլ չկասկածեին, որ ես եմ դրդել իմ ոչխարներին այդ ստորությանը։ Հնարավոր է, որ բռնաբարության ժամանակ ես սկզբից էլ եղել եմ անգիտակից վիճակում և լրիվ չեմ զգացել, թե ինչպես է ինձ սիրում, համբուրում, մերկացնում և բռնաբարում, բայց դա իմ իրավունքն է։ Իմ ծննդյան օրվա կապակցությամբ, ճիշտ է, ես գլխով ընդամենը երեք անգամ եմ ապտակել նրա մոր մեջքին, որն անամոթաբար կոչվում է սկեսուր։ Իսկ նա իր ոտքերից մեկով ուժգին հարվածել է իմ երկու ոտքերի մեջտեղը, մի այնպիսի տեղին, որ չեմ կարող ասել՝ ամոթով կին լինելու պատճառով։ Եթե օրենքով պարտավոր եմ, միայն կարող եմ հանել ներքնաշորս, որ տեսնեք և համոզվեք, թե ինչ վայրենի է նա և ինչպիսի կապտուկ է առաջացրել, որ ամաչում եմ փողոց դուրս գալ։ Քննությամբ պարզվել է, որ Վարդանյանը իմպորտնի շշով խփել է իր կնոջ գլխին, որից շիշը կոտրվել է, ողջ հյութը (անանասի) թափվել է գետնին և հնարավոր չի եղել հյութը հավաքել։ Դեղատան աշխատակիցներս, զուտ հիվանդագին մարդասիրությունից ելնելով, դեղատնից գողության մասին չդիմեցինք իրավապահ մարմինների օգնությանը, այլ ինքներս որոշեցինք կարգի հրավիրել մեր նկուղում, որտեղ սառնության և խոնավության պատճառով մկներ չեն լինում։ Սպիտակի միլիցիան ու նրա պետը շատ թույլ են ու անհամարձակ։ Նրանք եկան իմ երեխան ինձ տալու՝ համաձայն դատավճռի, սակայն երեխայիս հոր (չունենամ նման հոր) դրեսիրովկայի համաձայն որդիս սկսեց ինձ ձեռքերով, ատրճանակով ու ավտոմատով խփել։ Եթե միլպետն ու իր ենթակաները չկարողացան կարգի հրավիրել ընդամենը չորս տարեկան երեխայիս, մանավանդ որ նրա ձեռքին խաղալիք ատրճանակ էր, ապա մաֆիոզ հանցագործներին, որոնք զինված են իսկական զենքով և տարիքով են, ինչպե՞ս կարող են կարգի հրավիրել։ Առաքվել են միայն արդյունաբերական ապրանքներ, քանի որ Բանավանի բնակիչերի մեծ մասը սնվում է սեփական մսով։ Քննիչի մոտ ես կյանքում չեմ հարցաքննվել, քանի որ ես կույս եմ, դրա համար էլ ցուցմունքներիս մեջ հակասություններ են վրիպել։ Սպանությունից հետո Պետրոսյանն իրեն սպանելու մասին հայտարարությամբ չի ներկայացել դատախազին կամ ոստիկանությանը, քանի որ դանակահարվելուց հետո նա անմիջապես մահացել է։ Տուժող Լենա Սարգսյանի այն պնդումը, որ Հովհաննիսյանն իրեն մերկացրել է և փորի վրա պարել, հնարավոր չեղավ ապացուցել, քանի որ երբ օպերատիվ խումբը ժամանել է, պարահանդեսն արդեն ավարտված է եղել։ Գործարանի կոլեկտիվի ընդհանուր ժողովը, քննելով Հակոբյանի անբարոյական արարքը, որ նա բռնաբարել է իր ղեկավարած լաբորատորիայի լաբորանտին, որոշեցին միջնորդել ժողդատարանին՝ Հովհաննիսյանին չմեկուսացնել մարդկությունից, քանի որ նա բարոյական է դրսևորել իրեն կոլեկտիվում, երբեք բազմակնությանը չի տրվել, իսկ լաբորանտը վաղուց ամուսնալուծված է եղել և ամուսին չի ունեցել։ Ինձ ապօրինի են ազատել աշխատանքից։ Ճիշտ է, ես դիմում էի գրել ինձ աշխատանքից ազատելու մասին, բայց նկատի եմ ունեցել ավելի բարձր պաշտոնի բարձրացնելը, քանի որ իր ձախողված անբաններին բերեց ինձ կուրատոր ղեկավար, որոնք կուրատորությունը հասկանում են առանց գործ անելու փող հավաքելը՝ առանց իմանալու, թե յուրաքանչյուր հսկիչից մեզ ինչքան է հասել ու այդ հասածից իրեն ինչքան է հասնում։ Քանի որ իմ համակուրսեցի Սարգիսը ստիպում էր ինձ ինտիմ սեռական կապը շարունակել իմ ամուսնությունից հետո, ես դիտավորյալ, որ ինքը հասկանա իր բարոյական սխալը, համաձայնվեցի մի քանի անգամ ևս հանդիպել մեր տանը։ Բայց ինքը չհասկացավ, որ ես ամուսնուս նվիրված եմ, և եթե ամուսինս հանկարծ նրան տեսներ մեր տանը, կարող է սխալ հասկանար ինձ։ Միքայել Եսայանը սովորում է հատուկ մասնագիտական դպրոցում, բնութագրվում է խիստ դրական, ակտիվ մասնակցում է դպրոցի հասարակական աշխատանքներին, լավ սովորող է, տառապում է «դեբիլ» ախտորոշմամբ և զգուշացվել է, որ այլևս չվառի աշակերտական սեղանները։ Նրա խնամքի տակ էին՝ կինը, ինչպես նաև՝ աները, զոքանչը։ Այլ անբարոյական արարքներով նա երբեք աչքի չի ընկել։ Բռնաբարիչ Սուքիասյանը փորձում է պատասխանատվությունց խուսափել և քննիչին տված ցուցմունքում չի նշել, որ ես ակտիվորեն դեմ եմ եղել, որ բռնաբարությունից հետո նա իմ ձեռքը բռնի, նա խաբեությամբ փորձեց ձեռքս բռնել՝ ասելով, որ ես գեղեցիկ մատներ ունեմ, բայց ես խփեցի նրա կեղտոտ ձեռքին ու չթողեցի, որ նա բռնի աջ ձեռքս։ «Կակաչ» մանկապարտեզի վարիչը տնտեսվարի հետ միասին երեխաների բերանից կտրեց մուտք եղած 40 շիֆերը, և կերան համատեղ։ Վանաձորի 3-րդ հարկի մեկ սենյականոց կոմունալ հարմարություններով բնակարանս փոխանակում եմ Երևանի Զեյթուն թաղամասի հետ։ Ես դուռը բացեցի և կնոջս ծեծեցի դուշմանի նման՝ առանց պատճառն ասելու, իսկ նա ձայն չհանեց, քանի որ, երբ ես ռեյսի եմ գնացել, նա մի փոքր ման է եկել իմ գարաժի վարիչի հետ։ Դրանից հետո մենք համերաշխ սկսեցինք ապրել մեր տանը։ Իսկ եղբորս կինը նախանձում էր, քանի որ ես համերաշխ ու ճոխ էի ապրում ինձ նվիրված կնոջ հետ։ Պաթոլոգիկ խանդասիրության պատճառով նա քանդեց մեր երջանիկ ընտանիքը, խելացնոր մտքերով էր լցրել դատարկաբան գլուխը, իր ընկեր կոչվող Աբոյին, մեր ամուսնական ընդհանուր անկողնում իմ կողքին պատահաբար պառկած տեսնելով, չարաչար սխալվելով կարծել էր, թե նա երևի իմ հետ ստոր նպատակներով է մերկացել և իր արշինով չափելով մտածել էր, թե մենք իբր իրար հետ... (անհարմար եմ զգում «կենակցել» բառը գրել՝ այդ բանից մանկուց զզվելու պատճառով)։ Բայց դա լկտի սուտ է, քանի որ Աբո կոչվածը նոր էր պառկել և այն էլ մայկան հագին, և մի վայրկյանում չէր հասցնի նման ստոր քայլ կատարել, մանավանդ որ խելագար ամուսինս նրա հետևից մի րոպե հետո ներս խուժեց։ Ի ծնե հանցագործ Ստեփանյանը լկտիորեն ստում է, թե բռնաբարելուց հետո իբր ինձ սնիկերս է հյուրասիրել, նրա բոլոր ընկերներն էլ գիտեն, որ նա երբեք ձեռքը գրպանը չի տանում։ Ինձ անպայման բռնաբարելու ստոր և ճղճիմ նպատակներ հետապնդող երիտասարդը՝ շատ գեղեցիկ արտաքինով, բարեհամբույր դեմքով, սլացիկ հասակով, առնական արտաքինով, ինտելիգենտային ակնոցներով և թիկնեղ, բեղերով մի շատ սքանչելի տղամարդ էր։ Այլ մանրամասներ չեմ հիշում, քանի որ ես շատ էի շփոթվել բռնաբարվելու վտանգի վախից։ Ամուսինս իր բամբասկոտ մոր ներկայությամբ ցանկացավ բռունցքով գլխիս խփել և լեզուն պտտվեց, ինձ անվանեց սիֆիլիստիկ ու մոր լեզուն բացեց ինձ վրա նման չնչին առիթով։ Ճիշտ է, պատահաբար ես ամուսնուս մի փոքր վարակել էի հայտնի սիֆիլիսով, որի մեղքը ոչ թե իմն է, այլ մեր հարևան Աղասու, քանի որ նա էր մի փոքր մոտեցել ինձ և այն էլ՝ ճանապարհին մեքենայի մեջ, ես երբեք ամուսնուս չեմ դավաճանել և այլանդակ Աղասու հետ կապված չեմ եղել։ Աղասին մեր հարևանի տղան է, կնոջից բաժանված է։ Նա շատ խնդրեց, որ հեռվից մի քիչ մոտենա, ես նրան չկարողացա մերժել, քանի որ մեր մեքենան կանգնեցնում են իրենց գարաժում, իսկ ինքն էլ երկար ժամանակ կին չէր տեսել ու մեր մեքենան կանգնեցնելու համար փող չէր վերցնում։ Երևանում վախճանվեց ՍՊԻԴ դավադիր հիվանդությունն ունեցող 35-ամա մի թմրամոլ, որը վերադարձել էր Դոնի Ռոստովից՝ լրիվ մահացած վիճակում։ Նախկին ամուսինս երկու տարի է ապօրինի ամուսնացել է իրենից այլանդակ մի ապօրինի կնոջ հետ և գիշերները նրա հետ է քնում։ Չնայած նա գրանցված է իմ տանը որպես կենդանի տղամարդ, «Փարոս» ծրագրի օգնությունը ես չեմ ստանում, նրա ապօրինի կինը հա՛մ ամուսնուցս է օգտվում, հա՛մ էլ «Փարոսից»։ Ես՝ որպես հայոց լեզվի վաստակաշատ մանկավարժ, խոհանոցում բադրիջան էի ժարիտ անում ձմեռվա զակատի համար, իսկ ամուսինս, սովորության համաձայն, փնտրում էր կռվի առիթ, որ հարամ աներ մեր ընտանեկան անդորրը։ Դատարանում որպես տուժող ճանաչեցին տղայիս անբարոյական կնոջը, որը ողջ կյանքում դավաճանել է սեփական ամուսնուն, շորերը չի հարդուկել և տարին մեկ անգամ է տուն թողել՝ աշնան վերջին, ձմեռվա մթերքներ բերելու նպատակով։ Իսկ ինձ տուժող ճանաչեցին։ Հենց մեքենայի մեջ Ալբերտն ուզում էր ընթացքի ժամանակ կենակցել ինձ հետ։ Ես կտրականապես հրաժարվեցի նրա այդ ստոր նպատակներից, քանի որ ես ամբողջովին կույս էի, և բացի այդ՝ դեպի Պարզ լիճ տանող ճանապարհը շատ գեղեցիկ էր, և ես չէի ուզում կտրվել այդ գեղեցկությունից։ Ես անվիճելի փաստեր ունեմ անբարոյական կնոջս ամուսնական դավաճանության մեջ կասկածելու համար։ Հղի վիճակում գտնվելու պատճառով նա զոքանչ կոչվող մոր տնից դուրս չէր գալիս, և ես նրան այդ նույն զոքանչի տանը բռնացրել եմ նրան լրիվ ուրիշ, մեզ անծանոթ տղամարդու հետ պառկած կուշետկայի վրա։ Նրա պատճառաբանությունը, թե այդ տղամարդը գինեկոլոգ է, հավատ չի կարող ներշնչել, քանի որ եթե գինեկոլոգ լիներ, պետք է ավելին մի սպիտակ խալաթ էլ վրան գցեր և ոչ թե լրիվ մերկանար։ Այդ պատճառով էլ ծննդաբերության ժամանակ ծնված զույգ երեխաներից միայն մեկի նկատմամբ եմ ճանաչում իմ հայրությունը, իսկ մյուս աղջիկն ինձանից չէ:
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes