Օrer.am-ը շարունակում է ներկայացնել Երևանի հակահիգիենիկ վաճառակետերի իրականությունը:
Գումի շուկայից փախանք և հասանք Մալաթիայի շուկա: Ասեմ, որ այս անգամ թաքուն եմ նկարում, շուկան չի սիրում, երբ իր թերությունները լուսաբանում ես, նա պարզ գիտակցում է, որ դա կխանգարի իր կեղտոտ առևտրային գործունեությանը:Հասանք բմբլահան արած հավին, որին կախել են հենց փողոցում:Հեռվից շատ գայթակղիչ է. նարնջագույնն ու կանաչը ասում են «էստի համեցեք»: Համենալուն պես մեզ դիմավորեց կեղտով լի բահը, որը չգիտես, թե ինչու, բայց բարձրանում է մրգերի և բանջարեղենների վրայով, իսկ հետո թեքվում ու դատարկվում սայլակի մեջ: Այո, շուկան գնորդին չի հարգում, խաբում է իր «50 դրամանոց զեղչով», բայց մենք էլ դե կույր չենք, այս խախտումները 50 դրամանոց չեն : Զզվելը լավ բան է, եկեք միասին զզվենք և այս շուկաների գնորդը չլինենք. եթե փորձենք, ապա այս պայմանները հաստատ կփոխվեն:Տե՛ս, թափ առավ, հեսա կթռնի ցեխի վրա, հեսա կաթիլները կշաղախվեն կանաչու վրա, էլ չեմ ասում մարդկանց:Հեղինակ՝ Անն Էքսուս