Parliamentmonitoring.am կայքը ներկայացրել է ամենակտիվ, ամենաշատ բացակայած, կողմ, ձեռնպահ, դեմ քվեարկած պատգամավորների տասնյակը:
Orer.am-ը ներկայացնում է ամենաշատը դեմ քվեարկած պատգամավորների թոփ 10-ը:
Եվ այսպես, ամենաշատը դեմ քվեարկած պատգամավորների տասնյակը գլխավորում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ազգային ժողովում պատգամավորը 211 անգամ դեմ է քվեարկել:
Երկրորդ հորիզոնականում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն է: Վերջինս դեմ է քվեարկել 140 անգամ:
Երրորդ հորիզոնականում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն է, ով 117 անգամ դեմ է քվեարկել:
Չորրորդ հորիզոնականում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն է: Նա Ազգային ժողովում 115 անգամ դեմ է քվեարկել:
ՀԱԿ խմբակցության պտագամավոր Գագիկ Ջհանգիրյանն է զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը: Նա 98 անգամ դեմ է քվեարկել:
Վեցերորդ հորիզոնականում կրկին ՀԱԿ խմբակցությունն է: Լևոն Զուրաբյանը 95 անգամ խորհրդարանում դեմ է քվեարկել:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը: Վերջինս խորհրդարանում դեմ է քվեարկել 92 անգամ:
Ութերորդ հորիզոնականում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն է: Նա 81 անգամ դեմ է քվեարկել:
81 անգամ դեմ քվեարկած պատգամավորը ՀԱԿ խմբակցությունից Լյուդմիլա Սարգսյանն է: Վերջինս զբաղեցնում է իններորդ հորիզոնականը:
Եվ վերջին, տասներորդ հորիզոնականում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է: Վերջինս 80 անգամ դեմ է քվեարկել: