Քաղաքացին զինամթերք է թողել Հնաբերդ գյուղի խաչմերուկի կանգառում
Մի քաղաքացի ոստիկանության Արագածի բաժնում օգոստոսի 20-ին' ժամը 17.25-ին, ահազանգով հայտնել է, որ Հնաբերդ գյուղի խաչմերուկում, ավտոբուսի կանգառի մոտ, զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 12 մմ տրամաչափի կարճ եցված փողով որսորդական հրացան, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 38 փամփուշտ և խոշոր տրամաչափի 1 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: