Asekose.am-ը գրում է․
Asekose.am-ի տարվա ամփոփիչ բլից հարզացրույցին պատասխանել է երգչուհիՍոնա Շահգելդյանը:-Սիրո՞ւմ եք Նոր տարին… Եթե այո, ապա ինչո՞ւ:
-Շատ-շատ եմ սիրում Նոր տարին և նաև տխրում եմ, որ ամեն տարի մեծանում ենք. տարիները շատ արագ են անցնում: Սիրում եմ Նոր տարին նաև այն բանի համար, որ գեղեցիկ հուշերի գիրկն ենք ընկնում: Ամեն տարի դիմավորում եմ տարբեր ձևով, շատ եմ սիրում տոնածառ զարդարելը, իհարկե, համեղ ուտեստները, հյուրերին, ինչպես նաև սիրում եմ, երբ ես եմ նրանց այցելում: Ինձ համար մեծ խորհրդանիշ ունի այս ամենը: Սիրում եմ, որ ամեն տարի մի նոր լավ բան լինի լավ մարդկանց կյանքում և վատը երբեք չլինի:
-Ինչպիսի՞ն էր 2014-ը Ձեզ համար:
-Լավ տարի էր ինձ համար, աշխատանքային շատ մարդկանց դիմակները բացահայտվեցին: Ես արդեն իմ սիրած մարդու հետ էի նշում, դա էր ինձ համար կարևորը, և իհարկե, ընտանիքս: Շատ ափսոսում եմ, որ ունեցանք ցավալի կորուստներ, երբեք այդպիսի դեպքեր թող չլինեն մեր կյանքում, և ամեն տարին իր հետ բերի հույս, հավատ, սեր:
-Ձեր կյանքի ամենաուրախ և հիշվող Նոր տարին:
-Հիշվող Նոր տարիներ շատ են եղել, բայց առանձնացնեմ այն, որ մեկ անգամ իմ շնիկի և իմ սիրած տղամարդու` իմ կյանքի ընկերոջ հետ եմ նշել:
-2014-ի ամենակարևոր իրադարձությունը:
-Ինձ համար միշտ ուրախ իրադարձություններ լինում են, բայց կարող եմ առանձնացնել այն, որ սիրեցի կյանքում առաջին իսկական, իրական սիրով և այդ ամենը փոխադարձ է: Կողքս ունեմ ինձ համապատասխան լավ ամուր ընկեր, դա ինձ համար իմ կյանքում մեծ իրադարձություն է:
-2014-ի կորուստը:
-Կորուստներ եղան ինձ համար… Շատ թանկ մարդիկ չկան, շատ վատ ընդունեցի այդ ամենը, դա ինձ համար ցավալի հարց է: Շատ արվեստագետներ մեզ հետ չեն, դա ինձ համար անդառնալի ցավ է: Եվ կուզեմ երբեք կյանքում այդպիսի բաներ չլինեն: Կուզեմ, որ ոչ մի հարազատ ընկեր մտերիմ չլիքի մեզ, միշտ ապրենք ուրախ և երջանիկ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ