Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՍԱՊԾ պետի մոտ նախատոնական «դեպրեսիա» է

Analysis
Արդեն քանի օր է, ինչ թեժ քննարկման թեմա է դարձել շուկաներում եւ առեւտրի կետերում սատկած խոզերի մսի վաճառքը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ըստ շրջանառվող լուրերի, սեփական անպիտան ապրանքը ժողովրդի վրա «սաղացնողը» նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանն է (Ալրաղացի Լյովը), ում խոզերը նախատոնական օրերին քաշեցին իրենց շեֆին՝ բռնեցին ու սատկեցին: Մինչ այս պարագայում խելացի մարդը գլուխը ձեռքերի մեջ առած վայ-վույ կաներ, օրենսդիր մարմնի նախկին ներկայացուցիչը ընտրեց օրենքը շրջանցելու եւ լավ ընկերոջը զանգելու հնարավորությունից: Ասում են, որ նախկին պատգամավորը սերտ կապեր ունի ներկայիս ՍԱՊԾ պետ Արմեն Հայրապետյանի հետ, ով կասկածվում է մսամթերքի շուկան իրենով անելու` մոնոպոլիզացնելու եւ մսի ներկրման գործընթացը բարեկամ խնամիներին բաժանելու մեջ․ համենայն դեպս Հայրապետյանը չի էլ հերքել այդ լուրը: Փաստորեն, ունենալով լավ «կռիշա», Սարգսյանն առանց կաշկանդվելու անցնում է գործի՝ հստակ իմանալով, որ իր սեւ գործերը դուրս չեն գա ջրի երես: Բայց արի ու տես, որ այս անգամ նախկին չինովնիկը վատ հաշվարկ է անում կամ պարզապես վատ գործընկեր է գտնում: Ինչեւէ, մութ ու սեւ պատմությունն այլեւս ՀՀ քննչական ծառայության ձեռքի տակ է, հուսանք, որ բացահայտումները կլինեն սենսացիոն եւ արժանի բարձր գնահատականի: Իսկ մինչ պատկան մարմինները կիրականացնեն քննություն, Orer.am-ի ընթերցողների ուշադրությունը սեւեռենք Հայրապետյանի անձի վրա, ով ՍԱՊԾ պետի պաշտոնին է հասել Արտաշատի շրջանի Դիմիտրովի միջնակարգ դպրոցից: Պարզվում է, որ մանկավարժական կրթություն ունեցող չինովնիկը նոր չէ, որ մտել է շուկայական հարաբերությունների մեջ, վերջինս «Samsung» խանութների ցանցի սեփականատերն է եւ հայտնի է «Samsung-ի Արմեն» մականունով: Չինովնիկի մտերիմ ընկերները պատմում են՝ «Samsung-ի Արմենը» դեռ մանկուց է երազել «ցվետնոյ տելեվիզոր» ունենալ, նրա բաղձալի երազանքների մեջ է եղել նաեւ «կասետով մագնիտոֆոնը»… Ինչպես տեսնում ենք, վերջինիս երազանքները կյանքի են կոչվել, դեռ մի բան էլ ավել՝ ժամանակի ընթացքում Արմենի ախորժակը գնալով բացվել է: Վերջին տարիներին նրա ախորժակի հետ շունչն էլ է բացվել ՝ գյուղի նախկին ուսուցիչը «Samsung-ի Արմենից» ցանկացել է վերաճել պարոն Արմենի, եւ ի՞նչ ենք տեսնում, նրա հերթական երազանքը եւս իրականություն է դառնում: Սփյուռքի փոխնախարարը ներկայումս վայելում է սննդի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնը: Թե այդ ո՞ր գետերից, ի՞նչ ոսկե ձկնիկ է բռնել պարոն Արմենը, դժվար է ասել, սակայն այն, որ նա ներկայումս «ցնցումների» մեջ է՝ փաստ է: ՍԱՊԾ պետի պաշտոնը պարոն Հայրապետյանի վրա կարծես թե թանկ է նստում: Orer.am-ն այսօր եւս փորձեց կապ հաստատել պատմաբան-ուսուցչի հետ, ով հերթական անգամ խուսանավեց մեր կողմից հնչեցված հարցերին հեռախոսով պատասխանելուց: Լրագրողների հարցերին բանավոր չպատասխանելը նրա համար կարծես գործելաոճ է դարձել։ Նկատենք, որ նախկին խանութպանի աչքը չորրորդ իշխանության ներկայացուցիչներից խիստ վախեցած է․ նրա նյարդային խոսքն ու թրթռուն ձայնը հայկական շուկաներում հնարավոր բազմաթիվ բացահայտումների մասին է խոսում: Ի դեպ, չմոռանանք տեղեկացնել, որ վերջինիս ցանկություններից մեկն էլ Orer.am-ի լրագրողների հետ իրական կյանքում շփվելն ու հետո նոր հեռախոսով հարցերին պատասխանելն է, բայց ինչպես ասում են «էդ մի պենը տենիլ չի»… Չինովնիկին պետք է հիասթափեցնենք ու նշենք, որ այս անգամ ո՛չ ոսկե ձկնիկները, ո՛չ նրա օլիգարխիկ ընկերները ու ո՛չ էլ պաշտոնը չեն կարող օգնության հասնել, փաստորեն վերջինիս «մուրազը փորում է մնալու»… Այսքանից հետո ՍԱՊԾ պետին մնում է խորհուրդ տալ՝ Դուք ավելի լավ է սատկած խոզուկներով, իսկ եթե ավելի անկեղծ՝ դպրոցական գործերով զբաղվեք… Սոսե Չանդոյան
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards