Yerevan, 28.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թալինի քաղաքապետի հարազատների կողմից սիրիահայ բժշկին ծեծելու գործով քննություն է տարվում

41-ամյա սիրիահայ սրտաբան Բողոս Աղոյանի գործը գտնվում է հանրապետության ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Այս մասին «Ազատությանն» ասաց Թալինի ոստիկանապետ Գևորգ Պողոսյանը։ Հիշեցնենք՝ Թալինի բժշկական կենտրոնի սիրիահայ սրտաբանը պնդում է, թե օգոստոսի 20-ին հիվանդանոցի բակում իրեն ծեծի են ենթարկել Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի եղբայրները, վարորդ Կայծեր Ավետիսյանն ու քաղաքապետի բարեկամներից Սուրիկ Գրիգորյանը։ «Ասավ՝ արա, դու ո՞վ ես, ու․․․ ես չպատկերացրի, որ կխփի․․․ խփեց աչքիս: Սկսեցի հեռանալ, որպեսզի․․․ դե՝ ինչքան հեռանում եմ, այնքան մարդիկ շատանում են կողքս: Մեկ էլ եկավ, էլի մոտեցավ, էլի գլխիս խփեց բռունցքով, արդեն ես էլ: Տեսնեմ մարդիկ շատացան՝ քաղաքապետի երկու եղբայրները կային՝ Վաչիկն ու Արամը: Այնտեղից խփեցին կռնակիցս, ընկա այդ խոտերի մեջ, և սկսեցին ոտքով ինձ հարվածել», - պատմում է Աղոյանը: Բժիշկն ասում է, որ դեռ ցավեր ունի, բայց կարողացել է ինքն իրեն բուժօգնություն ցույց տալ։ Վնասվել է աչքը, ոտքը, ձեռքը, մարմնի տարբեր հատվածներ։ Փորձաքննությունը կպարզի վնասվածքների աստիճանը։ Սիրիական պատերազմի պատճառով երկու տարի առաջ հայրենիք տեղափոխված Բողոս Աղոյանին առողջապահության նախարարությունն է գործուղել Թալինի բժշկական կենտրոն։ Այստեղ էլ նա ծանոթացել է ապագա կնոջ հետ, ամուսնացել, այժմ սպասում է առաջնեկի ծնունդին։ Պատմում է, որ աշխատանքից հետո դուրս գալով հիվանդանոցի բակ, որտեղ կայանված է իր ավտոմեքենան, նկատել է, որ ավտոմեքենայի հետևի մասում այլ մեքենա կա։ Բժիշկն ազդանշան է հնչեցրել և ձեռքով կանչել է մեքենայի տիրոջը, որպեսզի իր համար ճանապարհ ազատեն: «Մեկ էլ մեկը դուրս ելավ ու գոռաց՝ արա, ինչո՞ւ ես ձեռքդ բարձրացնում», - ասում է Աղոյանը: Քաղաքապետի ազգականներն այդ ժամանակ հիվանդանոց էին բերել երեխաներից մեկին։ Քաղաքապետարանի վարորդը նրանց սպասելիս է եղել բակում, և լսելով, բժշկի բողոքները, անցել է բռունցքների։ Հայրենիք տեղափոխված Աղոյանը տարակուսած, զարմացած և նեղսրտած է։ Թալինի ոստիկանապետ Գևորգ Պողոսյանը նշեց, որ այժմ պարզում են կատարվածը, ինչից հետո որոշում կկայացնեն քրեական գործ հարուցելու մասին։ «Ընդունել ենք հաղորդում ծեծի և մարմնական վնասվածքի վերաբերյալ, տրամադրել ենք դատաբժշկական ուղեգիր, լսել ենք բժշկին: Հիմա կատարվում է հետաքննություն, հերթով բոլորին կլսենք, նոր կկարողանանք լիարժեք պատասխան տալ, թե իրականում ինչ է կատարվել», - նշեց ոստիկանապետը, - «Նաև ավելացնեմ, որ դեպքը Հայաստանի Հանրապետության ղեկավարության անմիջական հսկողության տակ է և ինձ հանձնարարվել է, որպեսզի ռեալ, օբյեկտիվ և խորությամբ կատարվի հետաքննություն»: Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը չցանկացավ տեսագրվել, համաձայնեց ձայնագրվել ու պնդեց, որ իր երկու եղբայրները, ճիշտ է, գտնվել են հիվանդանոցում, բայց չեն մասնակցել ծեծին։ Քաղաքապետը հույս ունի, որ ոստիկանությունը կպարզի եղելությունը։ Նա քննադատում է Բողոսին հերյուրանքներ տարածելու համար: «Այսինքն՝ մեկ հոգու ասածով, որը ընդամենը թալինցիներին չի ճանաչում, ու Թալինի քաղաքապետի վրա, չգիտեմ, ցանկանում է ինչ-որ PR-ներ կպցնել․․․ ի՛նձ էլ են ճանաչում թալինցիները, իմ եղբայրներին էլ են ճանաչում, իմ շրջապատին էլ են ճանաչում, և միաժամանակ իրեն էլ ճանաչում և իր հետ նստող-ելնողներին էլ են ճանաչում: Այսինքն, ես չէ, որ պիտի ասեմ՝ ես ով եմ, կամ ինքը ով է: Դեպքը, որ կատարվել է՝ ես ընդհանրապես կապ չունեմ այդ դեպքի հետ, և իմ եղբայրները իրեն հաստատ չեն ծեծել», - հայտարարեց Սարգիս Արամյանը: Կատարվածը քննադատել է նաև Առողջապահության նախարարությունը՝ այն որակելով անմարդկային վերաբերմունք։ Նախարարության հաղորդագրությունում կարևորվում է սիրիահայ բժիշկների փորձն ու աշխատանքը հատկապես մարզային հիվանդանոցներում: «Բողոս Աղոյանը նրանցից մեկն է, ով երկու ամիս առաջ մասնագիտական իր հմտության շնորհիվ կարողացավ փրկել սահմանային վիճակում գտնվող հիվանդներից մեկի կյանքը», - ասված է հաղորդագրությունում։ Սրտաբանն իր աշխատանքի համար Առողջապահության նախարարի կողմից պարգևատրվել է պատվոգրով։ 41-ամյա բժիշկը Հալեպի սեփական կլինիկայից Թալին էր բերել բժշկական սարքավորումը, որն իր բնույթով միակն է հիվանդանոցում։ Կատարվածը, սակայն, հիասթափեցրել է Բողոսին։ Ճամպրուկները կապելու մասին է մտածում:
Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced