Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երևանը միայն ծայրահեղ աղքատների քաղաք չէ. երևանցիների մեծամասնությունն ուզում է ամանորյա տոներին իր քաղաքը գեղեցկացած ու զարդարված տեսնել

Analysis
Ընդդիմամոլների մոտ վայնասունի հերթական ալիքն է բարձրացել՝ այս անգամ Հանրապետոիթյան hրապարակի տոնածառի և մայրաքաղաքի ամանորյա զարդարանքների հետ կապված: Պատկերացնո՞ւմ եք՝ «հանցավոր իշխանությունները» և այդ «հանցավոր իշխանություններին» սպասարկող Երևանի քաղաքապետարանը 120 հազար դոլար է ծախսել մայրաքաղաքի ամանորյա զարդարանքների վրա այն դեպքում, երբ «խեղճ ժողովուրդը սովից մեռնում է...» Պատկերացրեցիք, չէ՞: Հիմա նախ սկսեմ նրանից, որ այդ նույն «խեղճ» ժողովուրդը ամենևին էլ սովից չի մեռնում: «Սովից մեռնողներին», մասնավորապես, կարելի է ամեն օր տեսնել սուպերմարկետներից դուրս գալիս՝ յուրաքանչյուրը մոտ կես միլիոն դրամի առևտուր արած, կամ էլ Սամվել Ալեքսանյանի «Սիթիների» վարկերը վերցնելիս: Դե իսկ վարկ վերցնողն էլ գիտի, որ կարող է այն վերադարձնել: Եվ նույն «սովից մեռնողների» տներում սեղանից անպակաս կլինեն բուդը, իշլի քյուֆթան, ճենճահոտ քյաբաբները, մոտ 50-ից ավելի տեսակի աղցաններն ու 50-ից ոչ պակաս տեսակի երշիկեղենն ու խոզապուխտը: Ուրեմն այս ամենի համար փող կա, 150 միլիոն դոլարի արժողությամբ հյուրանոց բացելու համար փող կա, օլիգարխների համար ամանորյա ծախսերի փող կա (ընդ որում, յուրաքանչյուր օլիգարխի ամանորյա ծախսը, համոզված եմ, որ գերազանցում է մայրաքաղաքի զարդարման համար քաղաքապետարանի արած ծախսին), և միակ խնդիրն այդ 120 հազար դոլա՞րն էր, որից, ի դեպ, մենք ենք օգտվում: Հրապարակի միջոցառումները միշտ լինում են բազմամարդ, այցելում են շատերը, այդ թվում` բողոքավորները, տոնական տրամադրությունն ու քաղաքի փողոցների գեղեցիկ զարդարանքներն էլ ուրախություն են պարգևում բոլորիս: Ես ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ է մի խումբ մարդկանց ուզածը, որ տարվա 365 օրն էլ մեզ համար սգո օրեր լինե՞ն, վերացնե՞նք բոլոր տոները, չուրախանա՞նք, թե ինչ է հասարակության մի որոշ տոկոսը դժվարությամբ է օրվա հացի փող հայթայթում: Բայց չէ՞ որ Երևանը միայն ծայրահեղ աղքատների քաղաք չէ, Երևանում կան տարբեր մակարդակի ապրող մարդիկ, և այդ մարդկանց մեծամասնությունն ուզում է տոներ նշել, ուզում է ուրախանալ, վայելել, և 120 հազար դոլարը, չեմ կարծում, թե ֆանտաստիկ ծախս էր, ու երևանցիներն էլ արժանի չէին Նոր տարի նշելու: Բողոքողները դրա փոխարեն կարող են բողոքել միլիոնավոր դոլարներ ծախսող օլիգարխներից, չնայած` ես համոզված եմ, որ եթե նույնիսկ Երևանի քաղաքապետարանը այս տարի ոչինչ չաներ, նույնիսկ տոնածառ չկանգնեցներ և ոչ մի լումա չծախսեր, այդ դեպքում էլ նույն բողոքողները կբողոքեին և վայնասուն կբարձրացնեին, թե ինչու քաղաքապետարանը ոչինչ չի արել, մի՞թե մենք արժանի չէինք տոնածառի: Սա պարզապես ընդդիմանալու մոլուցք է` ընդդիմամոլություն, բողոքելու, դժգոհելու անհագ տենչ, ուրիշ ոչինչ: Այնպես որ քաղաքապետարանի արածը այս դեպքում ես միայն ողջունում եմ, և համոզված եմ՝ ողջունում են շատերը, մեծամասնությունը: Կարեն Վարդանյան
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards