Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Այսօր` Սուրբ Ստեփանոս նախասարկավագ և առաջին մարտիրոսի տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվել է սուրբ և անմահ Պատարագ, որի ընթացքում կատարվել է նաև սարկավագական ձեռնադրություն: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Նախորդ օրը` երեկոյան ժամերգության ընթացքում, տեղի է ունեցել կիսասարկավագության և դպրության տվչության արարողություն: Դպրության աստիճան ստացան Գևորգյան հոգևոր ճեմարանի տասներկու և Քահանայից պատրաստության լսարանի երեք ուսանողներ: Տոնի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում օրհնությամբ Ամենայն Հայոց Հայրապետի Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ սարկավագական ձեռնադրության արժանացել են Գևորգյան Հոգևոր ճեմարանի քսան սաներ, ինչպես նաև մեկական սպասավոր` Արարատյան Հայրապետական թեմից և Գեղարդավանքից: Ձեռնադրությունից հետո Սրբազան Հայրը հավատավոր ժողովրդին ներկայացրել է տոնի խորհուրդն ու Ս. Ստեփանոսի նահատակության պատմությունը: Սրբազանն այս առիթով շնորհավորել է նաև իր անդրանիկ ձեռնադրյալներին և Հայ Եկեղեցու ողջ սարկավագաց դասին: Այնուհետև անդրադառնալով սարկավագական կոչմանն ու ծառայությանը` Հովնան Սրբազանը մասնավորաբար նշել է. «…Հոգևոր աստիճանը փառքի, ինչքեր կուտակելու, հպարտության աստիճան չէ, այլ` խոնարհության, ծառայության և նվիրումի: Սարկավագական աստիճանն ընկալվում է ոչ միայն քարոզչություն անելու, Սուրբ Սեղանին ծառայություն բերելու առումով, այլ նաև` ժողովրդի մեջ առաքելական շնորհը փոխանցելու, դիակոնիա անելու, ծառայություն մատուցելու, անհավատներին դեպի Եկեղեցի բերելու, փոքրերին Աստծու Ս. Տաճարը առաջնորդելու, հիվանդներին, հաշմվածներին, բանտարկյալներին, տարեցներին այցելելու համար, ինչպես նաև` ծառայություն մատուցելու այն բոլոր անձանց, ովքեր ունեն Աստծո խոսքի կարոտը»: Մայր Աթոռի լուսարարապետը սարկավագներին հորդորել է այս գիտակցությամբ նվիրյալ ծառայության ուխտ անել և իրենց կյանքը բոլորանվեր կերպով ի սպաս դնել Հայ Առաքելական Եկեղեցուն` մաղթելով նրանց կյանքի քաջառողջ օրեր և հոգևոր ծառայության երկար ուղի: Իր խոսքում Հովնան Սրբազանը նաև իր որդիական երախտագիտությունը հայտնել է Գարեգին Բ Հայրապետին` Հայ Եկեղեցուն նոր սպասավորներ պարգևելու այս գեղեցիկ բարեպատեհ առիթն իրեն ընծայելու համար: Ս. Պատարագի ավարտին եկեղեցականաց դասը և ներկա ժողովուրդը հնարավորություն են ունեցել համբուրելու տոնի կապակցությամբ Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանից հանված Ս. Ստեփանոսի մասունքով Աջը և ստանալու նրանից ճառագող օրհնությունը: Նույն օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի սարկավագներին ու նորընծաներին` ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի: Այս առիթով սարկավագաց դասը երգել է «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» շարականը, ապա Նորին Սրբությունը, Ս. Ստեփանոսի տոնի կապակցությամբ շնորհավորելով սարկավագներին, Իր հայրապետական պատգամը փոխանցել ամենքին: Հայոց Հովվապետը հորդորել է սարկավագներին անհողդողդ մնալ իրենց հավատքի մեջ և շարունակել իրենց բերած օգտակար եկեղեցանվեր սպասավորությունը` աչքի առջև մշտապես ունենալով Ս. Ստեփանոսի աստվածահաճո կերպարը: Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է սարկավագաց դասին: Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ունի 162 սարկավագներ, որոնցից 121-ը` միաբանության շարքերում, իսկ 41-ը` Գևորգյան հոգևոր ճեմարանում:
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts