Ռոնալդոյի ավագ որդին` 14-ամյա Ռոնալդը հայտնվել է սկանդալային պատմության կենտրոնում: Համացանցում տարածվել են լուսանկարներ, որտեղ դի ջեյ աշխատող տղան համբուրվում է Լու Բերնարդիի հետ:
Ռոնալդն ընդամենը 14 տարեկան է, մինչդեռ Բերնարդին` արդեն 27: Նա մանկապարտեզի դաստիարակչուհի է: Աղջիկը չի հերքել, որ կապված է Ռոնալդի հետ:
«Երդվում եմ` չգիտեի, որ Ռոնալդն անչափահաս է: Մենք հանդիպեցինք ակումբում, նա ամենաբարձրահասակն էր տղամարդկանց մեջ: Չէի կարող պատկերացնել, որ 185 սմ հասակ ունեցող տղան դեռ չափահաս չէ»,- ասել է Լու Բերնարդին: