Երեկ հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներով կրակոցներ է արձակել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղի ուղղությամբ: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց համայնքի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:
«Երեկ շատ վատ էր գյուղի վիճակը: Տեսել են, որ բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման աշխատանքներ են ընթանում, սկսել են կրակել տանիքի ուղղությամբ: Ընդամենը 400 մետր հեռավորություն է բաժանում տվյալ շենքից: Գնդակը մտել է տան մեջ, պայթել և ամբողջ տան գույքը փչացել է»,-ասաց Անդրանիկ Այդինյանը և հավելեց, որ բարեբախտաբար, մարդկային զոհեր և վիրավորներ չունենք:
Այգեպարի գյուղապետը նաև հայտնեց, որ թշնամին ժամը մեկ կրակել է և մոտավորապես 10-11 գնդակ է արձակել:
«Այս պահին հանդարտ է, բայց շատ կասկածելի հանդարտություն է: Թշնամուն չի կարելի վստահել»,-եզրափակեց Այդինյանը: