Այսօր Մոսկվայում կայանալիք «Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպությունը բազմաբեւեռ աշխարհի պայմաններում եւ ժամանակակից փուլում հավանական դաշնակիցները» խորագրով ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի հերթական նիստին կմասնակցի Հայաստանի պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Քոթանջյանը նիստին մասնակցելու է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայից ստացված հրավերի համաձայն: