Արդեն հայտնել էինք, որ «Նաիրիտի» աշխատակիցները գործարանի մոտից երթով շարժվել են դեպի Բաղրամյան 26 և պահանջել եմ մարել իրենց աշխատավարձերի կուտակված պարտքերը:
Նաիրիտցիները սպասում էին, որ նախագահականից որևէ մեկը կընդունի իրենց և ի վերջո լուծում կստանա իրենց խնդիրը:
Սակայն նախագահական նստավայրից այդպես էլ նրանց չընդունեցին և նրանք այս պահին հեռացել են Բաղրամյան 26-ից: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:
«Ոչ մեկին էլ ներս չհրավիրեցին, իսկ աշխատակիցներն էլ որոշեցին դեկտեմբերի 29-ին կրկին հավաքվել նախագահականի դիմաց»-ասաց Անուշ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նաիրիտցիները նամակ էին գրել կառավարությանը և պահանջել էին վճարել իրենց աշխատավարձերի պարտքերը, սակայն կառավարությունը երեկ պատասխանել էր, որ աշխատակիցներն իրենց աշխատավարձերը պետք է պահանջեն սեփականատիրոջից և ոչ թե կառավարությունից: