Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Չեմ ընդունում կայքը կամ թերթը հաշվեհարդարի գործիք դարձնելու հոռի գայթակղություններին տրվելը. Սերժ Սարգսյան

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է ընդունելությանը մասնակցող լրագրողներին և ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցների աշխատակիցներին, մաղթել առողջություն և հաջողություններ, խաղաղ ու երջանիկ տարի. «Հարգելի՛ լրագրողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մենք բոլորս միասին ծանրաբեռնված աշխատանքային տարի անցկացրինք: Այսօր ես շնորհակալություն եմ հայտնում ձեզնից յուրաքանչյուրին և ի դեմս ձեզ՝ մեր ողջ լրատվական հանրությանը, օգոստոսին առաջին գծում և նոյեմբերին՝ Ադրբեջանի կողմից մեր ուղղաթիռը նենգաբար խոցելու օրերին այն պրոֆեսիոնալ և համախմբված աշխատանքի համար, որը կատարեց մեր լրատվամիջոցների գերակշիռ մասը: Նույնը, փոքր բացառություններով, կարող եմ հայտարարել նաև դրամի արժեզրկման այս վերջին իրադարձությունների հետ կապված, երբ արհեստածին խուճապի նշանները հնարավոր եղավ արագ հարթել այդ թվում նաև ձեր գիտակից աշխատանքի շնորհիվ: Շնորհակալ եմ ձեզ: Այսպիսի աշխատաոճով դուք ավելին եք անում, քան պարզապես գրագետ լրատվություն հաղորդելն է: Դուք ապացուցում եք բոլորին, որ «ազատ մամուլը պատերազմի հատկանիշներով իրավիճակների համար վտանգավոր է» պնդումը երիցս սին է: Դուք ապացուցում եք բոլորին, որ թշնամու կերպարի հետևողական ուռճացման, պատերազմի անվան տակ բանակի գործողությունների կամ պաշտպանական խնդիրների վերաբերյալ տոտալ գրաքննություն մտցնելը բացի բռնապետություն ամրացնելուց ոչ մի այլ իմաստ չունի: Դուք ապացուցում եք, որ հայրենասիրության դրսևորումները մասնագիտություն չեն ճանաչում: Հավատացե՛ք, սրանով դուք մեծ բան եք անում մեր երկրի հետագա ընթացքի համար, մեր որդեգրած արժեքների, խոսքի ազատության հետագա ամրապնդման համար: Տարվա ընթացքում ձեզնից շատերի հետ եմ առիթներ ունեցել քննարկելու մեր համատեղ աշխատանքի նրբությունները: Երբեք չեմ թաքցրել, որ խնդիրներ տեսնում եմ այսօրվա մեր մամուլի գործունեության մեջ, մասնավորապես չեմ ընդունում անձնական վիրավորանքների և պիտակավորումների ձեռագիրը, որ երբեմն կարելի է տեսնել մեզանում: Բայց նաև միշտ առանց թաքցնելու ասել եմ, որ չեմ ընդունում նաև լրատվամիջոց կոչվելու հավակնություն ունեցող կայքը կամ թերթը հաշվեհարդարի գործիք դարձնելու հոռի գայթակղություններին տրվելը: Վստահ եմ, որ ժամանակն ամեն ինչ արդեն իսկ իր տեղն է դնում, և տեղեկատվություն ստանալու անսահման մեծ հնարավորություններ ունեցող այսօրվա ընթերցողն ինքն է հետևողականորեն անցյալում թողնում նմանօրինակ լրատվական բարբարոսությունը, երևույթ, որ հենց անցյալին է բնորոշ: Սիրելի՛ բարեկամներ, Մենք մտնում ենք նոր աշխատանքային տարի, որի ընթացքում, կարծում եմ, կրկին հանգիստ ռեժիմով գործելու քիչ հնարավորություններ ենք ունենալու: Մենք դեռևս գտնվում ենք անհանգիստ արտաքին միջավայրի ազդեցության ներքո, մենք ընդգրկուն ծրագրեր ունենք ինտեգրացիոն գործընթացներում առաջ գնալու, մեր տնտեսության վերելքի և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ, բազմաթիվ միջոցառումներ ենք նախատեսել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում և, իհարկե, ունենք ամեն օրվա խաղաղությունն աչալրջորեն հսկելու մեր մշտական պարտավորությունը: Այս և աշխատանքի մյուս բոլոր ուղղություններով մենք միասին անելու շատ բան ունենք և, վստահ եմ, որ բաց, թափանցիկ և արդյունավետ ենք անելու: Ի դեմս ձեզ` շնորհավորում եմ Հայաստանի բոլոր լրագրողներին և մեր լրատվամիջոցների բոլոր աշխատակիցներին: Համոզված եմ, որ 2015 թվականը լինելու է համագործակցության և առաջընթացի տարի: Թո՛ղ նոր տարին հաջողություն բերի մեր բոլորիս գործերին, լինի խաղաղ ու երջանիկ բոլորիս ընտանիքների համար: Շնորհավո՛ր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»,-Հանրապետության Նախագահի նստավայրում կայացած տոնական ընդունելության ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ուղղված իր շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts