Esem.am-ը գրում է.
Երիտասարդ երգչուհի Սոնա Ռուբենյանն այս տարի անոսովոր Ամանոր է ունենալու: Առաջին անգամ նա ընտանիքի անդաների հետ Նոր տարին դիմավորելու են արտերկրում: ESem.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ տոնական օրերին Մոսկվայում են լինելու:
«Ամանորի գիշերը տանը չդիմավորելն ինձ համար մի փոքր անսովոր է, հուսով եմ՝ այնտեղ այնքան ուրախ օրեր կունենանք, որ չենք զղջա: Հայաստանից բացակայելու պատճառով նաև Եղևնի չենք զարդարի, որ իրեն միայնակ չզգա :)»- մեզ հետ զրույցում նշեց երգչուհին:
Սոնայի հավաստմամբ՝ արդեն հասցրել է ընտանիքի անդամների ու մտերիմների համար նվերներ պատրաստել: «Ամեն տարի փորձում եմ հարազատներիս հաճելի անակնկալներ մատուցել: Այս տարի էլ իրենց համար անհրաժեշտ իրեր եմ գնել ու Ամանորին համահունչ փաթեթավորել»,- վստահեցրեց նա:
Նոր տարին շատ սիրող ու Ամանորի գիշերվան անհամբեր սպասող երգչուհին սիրով պատասխանեց ESem.am-ի պատրաստած տոնական բլից հարցերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: