Yerevan, 23.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մենք ոչ մի անգամ խուճապի չենք մատնվել, չենք վախենում հակառակորդի գնդակից ու դիվերսիոն հարձակումներից. Մարգարիտա Խաչատրյան

Ամփոփելով տարին ռազմական տեսանկյունից` ցավով կարող ենք նկատել, որ 2014 թվականը բավականին լարված ու կորուստներով լի տարի էր Հայ Ընտանիքի, Հայրենիքի ու Հայոց Բանակի համար: Չնայած նրան, որ սահմանային լարված իրադարձությունները եւ թշնամու կողմից իրականացված դիվերսիոն հարձակումներն այլեւս կորցրել են իրենց թիվը, այնուամենայնիվ, հարկ ենք գտնում նկատել, որ հարեւան պետության կողմից նախապես մշակված ոչ մի ծրագիր իր բուն նպատակին չհասավ, քանզի սահմանը պահող հայ տղաներն առանց մեկ վայրկյան վարանելու նետվեցին պաշտպանելու հայրենիքի սահմանը: Բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող, ճիշտ դաստիարակություն ստացած ու հերոսաբար ընկած հայ զինվորների անունները ոսկե տառերով են դաջված յուրաքանչյուր հայի սրտում, նրանց սխրագործությունները արժանանում են բացառապես փառք ու պատվի: Հայ քաջարի զինվորիների, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տակտիկական քայլերի եւ թուլամորթ թշնամու վարած քաղաքականության մասին, Orer.am-ը զրուցեց Զինվոր Հ/Կ համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի (Մորոզի) հետ. « 2014 թվականին տեղի ունեցան բազմաթիվ դիվերսիոն հարձակումներ, որոնք մեզ համար նշանակում էին կարճատեւ պատերազմներ: Նկատենք, որ ամեն անգամ հայկական բանակը ապացուցում է, որ մենք հզոր ենք, կայուն եւ կարողանում ենք հակառակորդին հակահարված տալ: Դեկտեմբերի 25-ի դիվերսիոն խմբին մենք հետ ենք մղել` հակառակորդին տալով բազմաթիվ զոհեր: Նրանք հասցրել էին ականապատել մեր չեզոք տարածքը, բայց մենք էլ կարողացել էինք մաքրել այդ տարածքն ականներից: Նկատենք, որ այս քայլով հայկական բանակը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեր զինվորներն իրենց դիրքերում հզոր են եւ կայուն: Մենք ոչ մի անգամ խուճապի չենք մատնվել, մենք չենք վախենում հակառակորդի գնդակից ու դիվերսիոն հարձակումներից: Մենք` մայրերս, կոչ ենք անում ու ասում, որ հայրենքի պաշտպանության համար մեր տղաների հետ պատրաստ ենք հակահարված տալու: Ես Աստծուց աղաչում եմ, որ 2015 թվականը լինի առատության, ձեռքբերումների եւ խաղաղության տարի, որ այլեւս ոչ մի մայր Հայոց աշխարհում սեւ չհագնի ու ոչ մի զինվոր չզոհվի, մեր Դավիթը թող լինի ամենավերջին զոհը, թող ոչ մի զինվորի մայր բալա չկանչի: Ցանկանում եմ անդրադարձ կատարել նաև մեր նախարարի գործելաոճին: Մեր պաշտպանության նախարարին ճանաչում եմ 21 տարի ու պետք է նշեմ, որ իր հոգեբանական եւ ռազմական տեսակետը երբեւիցե չհավատալու տեղիք չի տվել, քանզի ինքն իր խոսքի ու գործի տերն է և գիտի, թե որտեղ ինչ է պետք ձեռնարկի, որ հակառակորդին հակահարված տա: Մենք խաղաղ բնակչության վրա հարձակում չենք գործում, խախտումը լինում է դարանակալված թշնամու կողմից, հակառակորդը քնած կացնահարվածի մահը համարում են ձեռքբերում: Այս կոնտեքստում կարող եմ նշել, որ մենք ունենք կայացած նախարար, ով ռազմական գործողությունների ժամանակ ցանկացած ոտնձգություն կարող է կանխել»: Ամանորյա տոներին ընդառաջ տիկին Մարգարիտան իր շնորհավորանքն ուղղեց հայ զինվորներին ու հայ ժողովրդին. « Ես ի սրտե շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը` մաղթելով մեր մայրերին համբերություն, քանզի բանակից թանկ մենք ոչինչ չունենք: Մենք ունենք հզոր ու կայացած բանակ և պետք է տեր կանգնենք մեր բալեքին, մեր բանակին, մեր հայրենիքին, արյան գնով ձեռք բերածը հետ տալու իրավունք չունենք: Օգտվելով առիթից` շնորհավորում եմ գլխավոր գերագույն հրամանատարից մինչեւ շարքային զինծառայողներին` տալով մայրական օրհնություն, Աստծո խորանից թող դուրս չմնան, Աստծո աջը թող միշտ պահապան լինի, քանզի մեր ազգին միայն Աստված կարող է պաշտպան կանգնել»: Սոսե Չանդոյան
How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School