«Աբխազիայի տարածքով երկաթուղային տարանցումն անհրաժեշտ է վերականգնել». Բժանիա
International newsԱբխազիան պետք է պաշտպանի հանրապետության տարածքով երկաթուղային երթևեկությունը նախկին Անդրկովկասյան երկաթուղով, որը Ռուսաստանը կկապեր Հայաստանի հետ, ՌԻԱ «Նովոստիին» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Աբխազիայի նախագահության թեկնածու, պետանվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ասլան Բժանիան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Սակայն, նրա խոսքով՝ այն բանի գնահատումը, թե ինչ կնստի երկաթուղու վերականագնումը, աբխազական կողմը չի կատարել:
«Ես չեմ կարծում, թե դժվար կլինի ֆինանսական միջոցներ հայթայթել դրա համար: Այստեղ կան այլ, ավելի բարդ հարցեր՝ կապված այս ծրագրի իրագործման հետ, ես նկատի ունեմ քաղաքական ասպեկտը: Տասը տարի առաջ ցանկացան վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը, բայց հենց քաղաքական ասպեկտների հետ կապված տարաձայնությունները թույլ չվեցին այն հասցնել մինչև վերջ: Բայց այն ժամանակ Աբխազիան ճանաչված չէր, ուստի մենք կարծում ենք, որ մեզ այժմ կհաջողվի տեղից շարժել այս հիմնախնդիրը»,- ասել է Բժանիան:
Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունները կկայնանան օգոստոսի 24-ին: Բարձրագույն պետական պաշտոնին, բացի Բժանիայից, հավակնում են ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Ռաուլ Խաջիմբան, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մերաբ Կիշմարիան և ներքգործնախարարության նախկին ղեկավար Լեոնիդ Ձապշբան: