Բրայան Քուքսոնը հերքել է Կիևում հարձակման ենթարկվելու մասին լուրը
SportՀեծանվասպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Բրայան Քուքսոնը Twitter-ի իր Էջում հերքել է տարածված լուրերն այն մասին, որ Կիևում գտնվելու ժամանակ իր վրա հարձակում են գործել: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ես Կիևում չեմ և ինձ վրա ոչ ոք չի հարձակվել, ինձ փող մի ուղարկեք: Հավանաբար, ոմանք ներխուժել են իմ էլեկտրոնային փոստ»,- Twitter-ի իր էջում գրել է Քուքսոնը: