Երևանի արձանների մեծ մասը աղետալի վիճակում են և ենթակա են ռեստավրացիայի։ Orer.am-ը ներկայացնում է մեր դեմքն ու նկարագիրը ցուցադրող արձանների իրականությունը:
Մեր մեծերը` հերոսները, մտավորականները, նաև` մենք` ամեն մեկս որպես առանձին անհատ, պայքարել և պայքարում ենք հանուն հայ ազգի՝ շարունակելով մեր նախնիների գործը: Շատ ողջունելի է, որ վախի զոհ չենք դարձել, չնայած, որ հայ ազգը շատ անկումներ և դժվարություններ է ունեցել: Մենք թույլ չենք տա, որ մեզ ճնշեն և չպետք է դասակարգնեք թշնամիներին, քանի որ թշնամին մնում է թշնամի, անկախ նրանից՝ արտաքին է, թե ներքին: Մենք` հայերս, արժանապատվություն ունեցող, չհանձնվող և մեր զավակներին մեր մեծ փորձը փոխանցող ժողովուրդ ենք, այդ իսկ պատճառով էլ մեր զավակներն ավելի խելամիտ են գործելու, քան մենք: Այսօր երիտասարդ ՀՀ քաղաքացին պետք է գիտակցի, որ ինքը պարտավոր է մարդկային արժանապատվության տարածքը պաշտպանել այնպես, ինչպես սահմանի վրա կանգնած երիտասարդ զինվորն է պաշտպանում իր հայրենիքը:
Չմոռանանք, որ մենք պետք է հավատանք նրան, ինչ ստեղծում ենք...
Հեղինակ՝ Անն Էքսուս