Ria.ru-ն փոխանցում է իսպանական ԶԼՄ-ների ահազանգը` Մադրիդի Պրադոյի թանգարանից կատարված խոշորամասշտաբ գողության մասին: Ըստ այսմ, Մադրիդի Պրադոյի թանգարանում տեսչական ստուգումներից հետո ղեկավարությունը հայտնաբերել է, որ արվեստի 885 գործեր անհետացել են: Իսպաnական աուդիտորների դատարանը թանգարանի ղեկավարությանը հրահանգել է հնարավորինս սեղմ ժամկետներում գտնել անհետացած ստեղծագործությունները և ուշադիր լինել բոլոր արժեքավոր գործերի պահպանության հարցում:
Հիշեցնենք, որ Պրադոյի թանգարանի հավաքածուում կա 27,5 հազար ստեղծագործություն: Այն ամենախոշորն է աշխարհում: Միայն 2012 թ. ընթացքում թանգարանը 176 աշխատանք է ուղարկել այլ հաստատություններ, ինչպես նաեւ ժամանակավոր արտասահմանյան ցուցադրություններին տրամադրել է 288 աշխատանք: