Մռայլ իրականությունը մեզ հիշեցնում է ջերմության, վառ գույների, արևի և մարդկային պարզ ու տաք փոխհարաբերությունների անհրաժեշտության մասին: Հատկապես ցուրտ ձմռանն ենք մենք հիշում կանաչ բնության «տաք նվերների» մասին: Արևի երկիր Հայաստանն այսօր մռայլ է: Orer.am-ը ներկայացնում է տաք Հայստանի ամառային գույները՝լուսնկարներով:
Ուզում ենք, որ տաք լինի ու լուսավոր: Բնությունն անվճար է մարդկանց տվել այդ ամենը: Իսկ նրանք ափսոսում են իրենց դրական եռանդը սպառել: Այսօր վիրուսի պես է աճում չարությունը, այն մտնում է մարդկանց մարմինների մեջ և տարածվում:Բազմիցս եմ ասել, որ մարդը հեռանում է բնությունից, իսկ բնությունն էլ նրանից: Հեռանում է, որովհետև հակառակվում է, որովհետև չի ցանկանում համագործակցել նրա հետ: Աում եմ չէ, որ ագահությունն ու մեծամտությունը մարդուն կործանում են:Մենք հաճախ ենք մոռանում այն մասին, որ կապված ենք բնության հետ, այսինքն` պիտի ապրենք բնության օրենքներով: Իսկ օրենքները բարի են, նրանք թույլ են տալիս մեզ վայելել կյանքը՝ առանց բնությանը վնասելու:Լինում են պահեր, երբ ցանկանում ենք ընդվզել՝ թափելով կուտակված մաղձը: Եկեք այդ պահերը կանգնեցնենք ու սպասենք:Սպասեցինք... Արևն ու բարին եկան:Հեղինակ՝ Անն Էքսուս