Orer.am-ը ներկայացնում է կոկտեյլի ստեղծման մասին հետաքրքիր մանրամասներ։
Դեռ հնագույն ժամանակներից ընդունված էր ծարավը հագեցնել ալկոհոլային խմիչքներով: Մոտ 3000 տարի առաջ հին Չինաստանում խմիչքներ էին օգտագործում, որոնք պատրաստվում էին հատապտուղներից ստացված հատուկ հյութերի միախառնումից և չնայած խմորումով ըմպելիքները դարեր շարունակ գերակշռում էին, բայց 17-րդ դարում հենց «կոկտեյլները» Լոնդոնը գրեթե մի գիշերում վերափոխեցին՝ վերջին շարքերում թողնելով գարեջրին և խնձորօղուն:
Մինչև վերջերս համարվում էր, որ «կոկտեյլ» բառի ամենաառաջին տպագիր օգտագործումը եղել է 1806 թվականին Նյու Յորքի նահանգային պարբերականներից մեկում: Հետագայում հայտնաբերվեց նման հիշատակում 1803 թվականին Vermont թերթում, իսկ 2010-ին հայտնաբերվեց, որ այդ բառն օգտագործվել է 1798 թվականին :
Կոկտեյլների ստեղծման ամենահայտնի պատմությունը կապված է աքլորների մենամարտի հետ: Ալկոհոլային խմիչքների և թուրմերի խառնուրդով բարձրացնում էին աքլորների մարտական ոգին: 18-րդ դարում ալկոհոլային այս ըմպելիքները խմում էին մենամարտողները՝ նշելով իրենց ֆավորիտների հաղթանակը: Այս խմիչքները ձևավորում էին աքլորների պոչերով: Հենց այստեղից էլ ձևավորվել է կոկտեյլ բառը՝ «cock» նշանակում է աքլոր, իսկ «tail»՝ պոչ: Անուշ խմեք և վայելեք տոնական օրերը, հարգելի քաղաքացիներ:
Հեղինակ՝ Անն Էքսուս