Հայաստանյան բանկերում դոլարի եւ եվրոյի փոխարժեքը շաբաթ եւ կիրակի օրերին փոքր-ինչ բարձրացել է: Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 10:30-ի դրությամբ, ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքը բանկերում կազմում է հիմնականում 467, նվազագույն ցուցանիշը 464 դրամ է (Արցախբանկ), առավելագույնը՝ 469 դրամ (Հայբիզնեսբանկ): Բանկերը դոլար վաճառում են հիմնականում 479 դրամով, առավելագույն ցուցանիշը 480 դրամ է (Ինեկոբանկ, ԲՏԱ բանկ):
Եվրոյի առքը բանկերում կազմում է միջինը 567 դրամ, ամենաբարձր ցուցանիշը 571 է, նվազագույնը՝ 556: Բանկերը եվրոն վաճառում են միջինը 589 դրամով: Ամենացածրը 583 դրամ է, իսկ ամենաբարձրը 601 դրամ է:
Նշենք, որ դեկտեմբերի 17-ի գիշերվանից դոլարի եւ եվրոյի փոխարժեքները սկսել էին նվազել, բայց վերջին օրերին կրկին աճի հստակ միտումներ են ցույց տալիս: