Human Rights Watch-ը խնդրել է Մերկելին ազդել Պորոշենկոյի վրա
International newsԳերմանիայի կանցլեր Անգել Մերկելը չպետք է անտեսի Ուկրաինայի իշխանությունների չարաշահումները: Human Rights Watch կազմակերպությունը խնդրել է Մերկելին ազդել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա` մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Իրավապաշտպանները կարծում են, որ Գերմանիայի կանցլերը պետք է «վճռականորեն և միանշանակ դատապարտի Ուկրաինայում ռուս լրագրողների ձերբակալությունը և կոչ անի Կիևի իշխանություններին պարզել ֆոտոթղթակից Անդրեյ Ստենինի հետ կապված հարցը»:
Կազմակերպությունն այս հայտարարությունը զետեղել է իր պաշտոնական կայքում` Մերկելի` Ուկրաինայի կատարելիք այցից առաջ: