Yerevan, 11.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


2015-ը թող լինի իշխանափոխության տարի. սա կենաց չէ, այլ՝ գործողությունների ծրագրի անվանում

Blog
Որպեսզի հնարավորինս օբեկտիվ գնահատենք անցնող տարին՝ հիշենք, թե ինչպես մտանք 2014, նոր փորձենք հասկանալ, թե ինչ կորուստներով ու ձեռքբերումներով ենք դիմավորում հաջորդ տարին: Նախագահական ընտրություններից հետո ժողովրդին համակել էր մի աննկարագրելի հիասթափություն: Չէ՞ որ, եթե նախկինում լինում էին հիասթափեցնող պահեր, բայց նաև հույս կար, որ հնարավոր կլինի այդ վիճակից դուրս գալ, ապա այս անգամ մի պահ այդ հույսն էլ չկար: Նախագահական ընտրությունների ժամանակ ինչքան ուզեցին այնքան «խփեցին», իսկ դրանից հետո Սարգսյանի թիմակիցները ինքնավստահ հայտարարեցին, որ դեռ մի քսան տարի իրենք են իշխելու և «վերջին բոլշևիկը» պատրաստվում է աթոռին կառչած մնալ մինչև կյանքի վերջ: Ներքաղաքական ձախողումներն ու կորուստներն ամբողջացան իշխանությունների արտաքին քաղաքական վայրիվերումների պատճառով: Այնպես չի, որ հասարակությունը հաշտվել էր այդ վիճակի հետ, ուղղակի չէր տեսնում ելքը՝ այն քաղաքական թիմը, որը կարող էր վերջ տալ իշխանությունների անվերջանալի թվացող ձախողումներին: Ու մեկը լուռ, մյուսը բացահայտ՝ իրենց բողոքն էին արտահայտում ստեղծված վիճակի հանդեպ: Բավական է նշել մի փաստ, որ Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու Սարգսյանի հայտարարության մասին իմ դժգոհությունն եմ հայտնել՝ գտնվելով «անազատության» մեջ (մշակույթի նախարարությունում վարչության պետ էի աշխատում): Ու անգամ եթե այդ հոդվածի նախաբանն ու վերջաբանը ներկայացնեմ, արդեն պարզ կլինի մտահոգություններս այդ հարցում: ………….. ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆ, «168 ժամ», 03.10.2013 «Միամտություն է կարծել, թե ՀՀ նախագահի' Մաքսային միություն մտնելու հայտարարությունը մեր երկրի հանդեպ անվստահություն է առաջացրել միայն ԵՄ-ի մեր գործընկերների շրջանում: ՌԴ-ն, քաջ գիտակցելով, որ, եթե 4 տարի բանակցելուց հետո «թռել ենք» իրենց ուղղությամբ, ապա ի՞նչ երաշխիք, որ «հետթռիչք» չենք կատարի, մանավանդ, որ առաջինի դեպքում ունենք ավարտուն փաստաթուղթ' պատրաստ ստորագրման, իսկ երկրորդի պարագայում' ընդամենը հայտարարություն: Ուստի Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի «կտրի մեր թևերը»: Իսկ սխալի կեսից հետ դառնալու համար մեզ արժեհամակարգային ու գաղափարական հզոր ընդդիմություն է հարկավոր, որը պետք է ձևավորվելու նշաններ ցույց տա վիլնյուսյան գագաթաժողովից առաջ: Չանեն դա ընդդիմադիրներն այսօր, դրանով իսկ զրկելով երկիրը մանևրելու հնարավորությունից, դա կանեն իշխանությունները վաղը' ստեղծելով արևմտամետ ուժերի ազդեցիկ թիմ, որն էլ առաջիկայում իշխանությունների դեմ այլընտրանքի իմիտացիա կապահովի, քանի որ մեզ համար այնքան վտանգավոր չէ Մաքսային միություն մտնելը, որքան այն, որ կոշտ արտաքին քաղաքականություն վարող պաշտոնական Կրեմլին պարզ դառնա, որ մենք գնալու տեղ այլևս չունենք»: …….. Իսկ այս տողերը գրելիս ոչ համաժողովրդական շարժում կար, ոչ էլ արտահերթ ընտրությունների մասին ակնարկող հզոր քաղաքական ուժ: Սա շեշտում եմ նրա համար, որ երբ փորձում են նենգափոխել այսօրվա պայքարի տրամաբանությունը, թե ԲՀԿ-ի շուրջ համախմբվում են ինչ-որ շահադիտական նկատառումներով, դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ժողովուրդը պատրաստ էր պայքարի ու սպասում էր ընդդիմադիր դաշտում այն ուժի հայտնվելուն, որի քայլերին կհավատար, որի լիդերին կվստահեր, ու այդ ուժը եղավ ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը: Բավական էր Ծառուկյանը լայն կոնսոլիդացիայի կոչ աներ, քաղաքական դաշտն ու քաղաքացիական սեկտորն ասես կազմ ու պատրաստ նման մի խոսքի էին սպասում, և անմիջապես դրականորեն արձագանքեցին համախմբման կոչին: Ճակատագրի հեգնանքով, հենց նույն օրը՝ ս.թ. փետրվարի 15-ն եղավ ճամփաբաժանը, երբ ԵԿՄ համագումարում Սարգսյանը հայտարարեց, որ ոչինչ փոխել չի պատրաստվում, ու մտադիր չեն իրենց աթոռները զիջել: Իսկ դրան հակառակ՝ ԲՀԿ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ այս վիճակի հետ հաշտվել չի կարելի ու պետք է ջանքուեռանդ չխնայել՝ երկրում իրավիճակ փոխելու համար: Ու թեպետ հոկտեմբերին երկու կարևոր հանրահավաքներ եղան, որոնց ընթացքում շատ հարցերի պատասխաններ տրվեցին, հետագայում համաժողովրդական շարժման շտաբներ ձևավորվեցին, բայց, ինչպես տեսնում ենք, Սարգսյանը դեռ չի հրաժարվել վերարտադրվելու մտքից, դեռ ընդդիմադիր դաշտից հավաքագրումներ է անում ու փորձում Համաժողովրդական շարժման ակտիվ մասնակիցներին իրար դեմ հանել: Այնպես որ, եթե իշխանությունների համակողմանի ձախողումների ֆոնին ուզում ենք այս տարվա ձեռքբերումներից խոսել, ապա դա իշխանափոխությանը միտված «եռյակի» ստեղծումն է, Համաժողովրդական շարժումն ու Գագիկ Ծառուկյանի շուրջ շատերի համախմբվելու պատրաստակամությունը: Ուստի եթե 2014-ին հաջողվեց իշխանավորների՝ իրենց աթոռներին հավերժանալու պլանները լրջորեն կասկածի տակ դնել, ապա հուսով եմ՝ հաջորդ տարի կհաջողվի նրանց այդ աթոռներից կտրել: Ու կասկած չկա, որ իշխանափոխությանը միտված քայլեր կներկայացվեն գալիք տարվա հունվարի 20-ին՝ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի օրը: Ու, թեպետ Ամանորն այս տարի մեր ժողովուրդն ավելի վատ նյութական վիճակում է նշելու, բայց այս անգամ մեր սեղանների շուրջ ավելի շատ հույս ու հավատ կլինի, քան նախորդ տարի, վստահություն, որ գալիք տարին լինելու է հաղթանակների տարի՝ որի առաջին քայլն, անշուշտ, իշխանափոխությունն է: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Էդվարդ Անտինյանի ֆեյսբուքյան գրառումը
ZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee