Անգելա Մերկելը պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա
International news
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա, հայտնում է РИА Новости-ն։
Բեռլինից Կիևը սպասում է աջակցություն, և ոչ միայն քաղաքական աջակցություն։ Սակայն գերմանական կողմը նման կոչերին մինչ օրս զուսպ է արձագանքել։ Գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտի խոսքով, այս ծանր ժամանակաշրջանում այցը Մերկելի կողմից կարող է Ուկրաինային «աջակցելու նշան» դիտարկվել։
Նրա խոսքով, կանցլերի համար այս այցի իմաստը և նպատակը իրավիճակի ավելի հստակ պատկերը ստանալն է։ Իսկ Կիևը՝ ի դեմս Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմիկինի, վերջին շրջանում արդեն մի քանի անգամ գերմանական ԶԼՄ-ների միջոցով օգնություն է խնդրել Բեռլինից՝ թե՛ ռազմական, թե՛ֆինանսական։