Yerevan, 04.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչո՞ւ է արգելվել որոշ ապրանքների ներմուծումը ՀՀ. պարզաբանում

Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է, թե ինչու է արգելվել որոշ ապրանքների ներմուծումը: Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է. Հայաստանի Հանրապետության կողմից ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառումը բխում է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի համապատասխան դրույթներով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից: Մասնավորապես` «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսվում են որոշակի սահմանափակումներ եւ արգելքներ  երրորդ երկրներից դեպի ԵՏՄ երկրներ ներմուծելու եւ ԵՏՄ երկրներից դեպի երրորդ երկրներ որոշակի ապրանքախմբեր արտահանելու համար: Այդ սահմանափակումները արտահայտվում են նրանով, որ մի շարք առանձնահատուկ ապրանքախմբերի համար երրորդ երկրներից դեպի ԵՏՄ ներմուծումը եւ (կամ) ԵՏՄ-ից դեպի երրորդ երկրներ արտահանումը արգելվում է, իսկ սահմանափակման ենթակա ապրանքների նկատմամբ պետք է իրականացվի լիցենզիաների կամ թույլտվությունների հիման վրա, որոնք պետք է տրամադրեն տվյալ երկրի համապատասխան լիցենզավորող մարմինները: Այդ սահմանափակումները կրում են պարտադիր բնույթ եւ պետք է կիրառվեն ԵՏՄ անդամ բոլոր պետությունների կողմից` առանց որեւէ բացառությունների:  Արգելքները կամ սահմանափակումները մասնավորապես վերաբերում են քաղաքացիական եւ ծառայողական զենքի, թմրանյութերի, վտանգավոր թափոնների, հազվագյուտ կենդանիների ու բույսերի եւ այլ առանձնահատուկ ապրանքատեսակների նկատմամբ (ապրանքների ամբողջական ցանկը ներկայացված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջում` Եվրասիական միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առեւտրի դեպքում արգելված եւ սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկ վերնագրի ներքո` http://www.mineconomy.am/arm/556/gortsaruyt.html հղումով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայք` http://www.tsouz.ru/db/entr/norm-prav-doc/ediniy_perechen/Pages/default.aspx): Նշված կարգավորումները կիրառվում են ԵՏՄ անդամ պետությունների շուկայի, տեղական արտադրողի, պետության, շրջակա միջավայրի, մարդկանց անվտանգության պաշտպանության ապահովման, միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով եւ ուղղված են ԵՏՄ անդամ պետությունների կողմից միասնական ու հավասարակշռված արտաքին տնտեսական քաղաքականության իրականացմանը: ԵՏՄ-ի ապրանքախմբերում ընդգրկված զգալի մասով ապրանքների նկատմամբ  Հայաստանում սահմանափակումներ կիրառվել են մինչ ԵՏՄ-ին անդամակցելը, այդ թվում` նաեւ միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարման համար: Վերոհիշյալ միասնականությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել են յուրաքանչյուր ապրանքախմբի մասով ՀՀ լիազոր պետական կառավարման մարմիններ (լիազոր մարմիններ), որոնք պետք է համակարգեն յուրաքանչյուր ապրանքախմբի մասով լիցենզավորման գործընթացները: Դրա հետ մեկտեղ նույն որոշմամբ հաստատվել են արգելքների եւ սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի ցանկերը եւ սահմանափակման ենթակա ապրանքախմբերի արտահանման կամ ներմուծման համար լիցենզիաների կամ թույլտվությունների ստացման ընթացակարգերը: Լիազոր մարմինների կողմից կհաստատվեն այդ ապրանքախմբերում ներառված ապրանքների ցանկերն  ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի եւ լիցենզավորման ընթացակարգերը, որտեղ հստակ նկարագրված կլինի լիցենզավորման ողջ գործընթացը (ներկայացվող փաստաթղթերի անվանումները, ներկայացման վայրը, լիցենզիաների կամ թույլտվությունների տրամադրման ժամկետներն ու պայմանները): Նշված ցանկերն ու ընթացակարգերը կհաստատվեն տվյալ ոլորտը համակարգող լիազոր մարմնի գերատեսչական իրավական ակտով, որտեղ մանրամասն կնշվի նաեւ, թե որ ապրանքախմբերի նկատմամբ են սահմանված սահմանափակումներ միայն արտահանման կամ ներմուծման համար եւ որ ապրանքների նկատմամբ` արտահանման եւ ներմուծման համար: Նշված ցանկերում հաշվի են առնվել ԵՏՄ անդամ պետությունների ներքին շուկայի պաշտպանման առանձնահատկությունները եւ սահմանվել են կարգավորման միջոցներ, որոնք կիրառվում են միայն կոնկրետ տվյալ պետության համար: Մասնավորապես` արգելվել է Ղազախստանից որոշակի կոնկրետ տեսակի փայտանյութի արտահանումը:
When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers