Orer.am-ը ներկայացնում է տոնական տրամադրությունները՝ լուսանկարներով:
Նոր տարին հեքիաթային տոն է թե՛ իր առեղծվածներով, թե՛ մոգական գույներով: Ձմեռ պապիկը, կենդանիները, շքեղ եղևնին և տոնական շունչն, իսկապես, հաճելի են: Մենք հաճախ շատ մեծ դժվարությամբ ենք հրաժարվում մեր «քաղցր» հուշերով լի, անհոգ հեքիաթային աշխարհից` մեր մանկությունից: Նոր տարի...
Ամենուրեք զարդարանքներ են, երաժշտություն, գույներ ու փայլեր: Բացի այդ Նոր տարին խորհրդանշում է «նորը»: Իզուր չէ, երբ ասում են, թե գիշերվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները նոր ապրելակերպի սկիզբ կարող են դառնալ: Ոմանք տարին պատկերցանում են լի սեղաններով, ոմանք էլ՝ գեղեցիկ և խնամված լինելով:
Տոնական օրերին մայրաքաղաքը եռում է. հենց այս օրերին մենք փողոցներում և խանութներում հանդիպեցինք գեղեցիկ և ճաշակով զարդարանքների:
Գեղեցիկ և ջերմ Նոր տարի...
Հեղինակ՝ Անն Էքսուս