Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան
Հովհաննիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ
Սահակյանի ցավակցականում մասնավորապես ասված է.
«Մեծագույն վշտով տեղեկացա Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան մասին:
Հայաստանը կորցրեց կարկառուն հասարակական-քաղաքական գործչի, լայնախոհ
մտավորականի եւ արհեստավարժ դիվանագետի: Վահան Հովհաննիսյան մարդու,
քաղաքացու, գործընկերոջ կորուստը մեծ է բոլոր այն մարդկանց համար, ովքեր
երբեւէ շփվել են նրա հետ: Վշտակցում եմ Վահան Հովհաննիսյանի ընտանիքի
անդամներին, ընկերներին ու մտերիմներին եւ կիսում նրանց խոր վիշտը»:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն