Ըստ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության` 2014-ը ամենաշոգ տարին է օդերևութաբանական դիտարկումների 135-ամյա պատմության մեջ: Երկրի մի շարք շրջանների բնակիչներ տեսան հրդեհներ ու երաշտ, մյուս մասը` հեղեղներ ու հորդառատ անձրևներ: Դա պայմանավորված է «Էլ Նինյո»-ի հետ, որը Խաղաղ օվկիանոսի ջրի մակերևույթի ջերմաստիճանի տատանման վրա ազդող երեւույթ է:
Ըստ օդերևութաբանական դիտարկումների 2014 թվականը պատմության մեջ համարվեց ամենաշոգ տարի՝ անցնելով 2010, 2005 և 1998 թվականների սահմանված ռեկորդները: Ողջ պատմության ընթացքում 10 ամենաշոգ ամառներից 9 ներկայիս հարյուրամյակում են եղել:
«Գլոբալ տաքացումն անխուսափելի է, ջերմոցային գազերի արտանետումների բարձր մակարդակը մոլորակի ապագան դարձնում է ավելի անորոշ և անհյուրընկալ»- ասում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ժառոն:
Չմոռանանք, որ 2014-ի խելագառությունները մեր ապագայում կարող են դառնալ ճակատագրական: Սրանից ելնելով էլ կարող եմ ասել, որ չկա տարվա վերջ, այլ կա նոր սկզբի շարունակություն...
Հեղինակ՝ Անն Էքսուս