Ասում էին՝ Ձին մուրազ է, բայց մուրազոտ ինչ-որ բան չեղավ.Ռաֆո
Lifestyle
«Աշխատում եմ այդ տասն օրն անցկացնել մամայենց հետ, քանի որ ամբողջ տարվա ընթացքում նրանք ինձ տասն օր չեն տեսնում,- ասաց դերասանը, ով Երևանում մենակ է ապրում, այդ իսկ պատճառով այստեղ Տոնածառ չի զարդարել: «Տոնածառ դնում ենք հայրական տանս: Դրանով զբաղվում են ծնողներս, իսկ Երևանում ես ոչինչ չեմ անում»,- ավելացրեց Ռաֆոն:
Դերասանի փոխանցմամբ՝ շատ-շատ է սիրում այս տոնը: «Ամենուր լույսեր են, փայլեր, գույներ… Նոր տարին գունավոր տոն է՝ նոր սկիզբ, որին պետք է լավ տրամադրվել ու ուրախ դիմավորել, որ այդպես էլ անցնի տարին»,-նկատեց Ռաֆոն:
Տարվա խորհրդանիշին նա չի հավատում: «Յուրաքանչյուր օրս ես եմ տնօրինում, կառավարում ու որոշում՝ ինչ պետք է անեմ և չեմ հետևում նման բաների: Ասում էին՝ Ձին մուրազ է, բայց մուրազոտ ինչ-որ բան չեղավ:) Թե Այծի տարում ինչ կլինի, կամ չի լինի, ես պետք է որոշեմ»,- շեշտեց դերասանը:
Ռաֆոն դպրոցական տարիքից ներկայացել է որպես Ձմեռ պապ: «6-10-րդ դասարաններում մեր դպրոցի Ձմեռ պապին արդեն ես էի:) Նաև՝ մի քանի անգամ այդ կերպարով գնացել եմ ընկերներիս տուն՝ երեխաներին ուրախացնելու համար,- ասաց դերասանն ու հավելեց, որ գումարի դիմաց Ձմեռ պապու դերում չի հայտնվել: -Մի փոքր վատ եմ զգում, որ խաբում եմ երեխաներին, սակայն ուզում եմ, որ նրանք հավատան այդ հրաշքին: Ես միայն վերջերս եմ սկսել հավատալ, որ Ձմեռ պապի չկա»:
Ամանորի գիշերն ու առհասարակ, ամեն օր Ռաֆոն երազանք է պահում: Նրա՝ 2014-ի գիշերը պահած երազանքը որոշակիորեն է իրականացել: «2014-ը բեղմնավոր տարի էր. ես նկարահանվեցի գեղարվեստական ֆիլմերում, նոր ներկայացումներում խաղացի: Այն, ինչ ես ուզում էի, մոտ 90%-ով եղավ»,- նշեց նա ու հավելեց, որ հունվարի 10-ից հետո կմենկնի ԱՄՆ, որտեղ կմասնակցի համերգների և հանդես կգա հումորային երաժշտական համարներով:
ESem.am-ը դերասանի հետ խոսեց նաև անձնական կյանքի մասին, քանի որ օրերս Աշոտ Սարգսյանը լուսանակար էր տեղադրել ու ակնարկել, որ Ռաֆոն ընկերուհի ունի, դերասանը ևս տեղադրել էր այդ լուսանկարը՝ մակագրելով՝ ընդմիշտ միասին: Ռաֆոն, սակայն, չցանկացավ մեկնաբանել այս նորությունը:)

ԱՄ'անորյա տրամադրությամբ՝ Ամալյա Հովհաննիսյան