BRAVO.am-ը գրում է.
Օգոստոսին պսակադրված Նարեկ Բավեյանն ու բալետի պարուհի Քրիստինե Սարգսյանը Նոր տարին կնշեն հետաքրքիր ձեւաչափով, իսկ մինչ այդ լուսանկարվել են BRAVO.am-ի տոնական շնչով ֆոտոշարքում եւ պատմել համատեղ կյանքի, սերն արտահայտելու միջոցների մասին: Երգիչը կարեւոր ուղերձ ունի սիրահար զույգերին:
Հաճելի բացահայտում Քրիստինե. Դեռ փոքրուց մեր տանն ավանդույթ էր տոնածառը զարդարել դեկտեմբերի 25-ին, ինչն ինձ համար մեծ տոն էր, իսկ բարձր տրամադրությունս գագաթնակետին էր հասնում Ամանորի գիշերը: Հունվարի 1-ն արդեն իմ ամենաչսիրած օրն էր, քանի որ սկսում էինք շրջայցերը:
Նարեկ. Համաձայն եմ: Փաստորեն այս հարցում էլ համակարծիք ենք, պարզապես խոսելու առիթ չէր եղել: Սա առաջին Նոր տարին է, որ միասին ենք նշելու: Ինքս էլ չեմ սիրում պարտադրված շրջայցերը: Իսկ մեր ընկերներին եւ բարեկամներին տարին մեկ չէ, որ պետք է հիշենք, միշտ էլ այցելում ենք նրանց եւ լավ ժամանակ անցկացնում: Այնպես որ, ուրախ եմ, որ չենք շրջելու: Կարծում եմ` մենք` երիտասարդներս, հատկապես պետք է փոխենք տոնական սեղանի պարունակությունը, թեթեւացնենք մեր կանանց եփել-թափելու հոգսը, ֆինանսական առումով տղամարդկանց համար էլ է դժվար: Պարզապես պետք է լինի ուրախ տրամադրություն:
Քրիստինե. Եկեք տան հարսին պատրաստելու հարցում ոչինչ չվստահենք:): Երեւի թե կօգնեմ, բայց մի քիչ կասկածում եմ, որ ինքս կպատրաստեմ:
Նարեկ. Ես էլ:):
Քրիստինե. Տպավորություն կստեղծվի, թե ոչինչ չեմ կարողանում պատրաստել: Պարզապես բարդ բաներ չեմ պատրաստում, բայց երբեք Նարեկին սոված չեմ թողնում:
Նարեկ. Ես ու կինս սիրում ենք թեթեւ սնունդ: Պահանջկոտ չեմ այդ հարցում, եւ Քրիստինեի բախտը բերել է: Համեղ են ստացվում նրա պատրաստած աղցանները:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: