BRAVO.am-ը գրում է.
"Շանթ” հեռուստաընկերության "Քաղաքում” սերիալում Համբարձումի եւ Նիկայի դերակատարներ Էմիլ Գալստյանն ու Մանանա Գեւորգյանը սիրավեպ են սկսել: Երջանիկ զույգը չի թաքցնում ռոմանտիկ հարաբերությունները եւ BRAVO.am-ի հետ զրույցում հաստատել է այն:
"Մանանայի հետ ընկերություն ենք անում շուրջ 2 ամիս: Նրա մաքուր սիրտը, պարզ հոգին, նվիրվածությունն ու այլ արժանիքներ, որ հազվադեպ են մեր օրերում, հենց սկզբից գրավել էին ինձ”,-ասել է դերասանը: